Ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովան գլխավորում է Ռուսաստանի մշակույթի ոլորտի ամենից ազդեցիկ կանանց հնգյակը:

Ըստ Aif.ru-ի, բացի Պուգաչովայից, հնգյակում տեղ են գտել երգչուհի Զեմֆիրան, բալետի արտիստուհի Մայա Պլիսեցկայան, թատերական գործիչ Գալինա Վոլչեկը եւ գրող Լյուդմիլա Ուլիցկայան: Ռուսաստանի ամենից ազդեցիկ կանանց ընդհանուր՝ ԹՈՓ-100 վարկանիշային աղյուսակում Պուգաչովան 5-րդ տեղում է, այն դեպքում, երբ անցյալ տարի 2-րդն էր: ԹՈՓ-100-ը գլխավորում է քաղաքական գործիչ Վալենտինա Մատվիենկոն:

Հիշեցնենք, որ այս ցուցակում ընդգրկված են կանայք, ովքեր, կա՛մ զբաղեցնելով բարձր պաշտոններ, ազդեցություն ունեն քաղաքական կամ բիզնես ոլորտի որոշումների ընդունման գործում, կա՛մ իրենց մասնագիտական եւ հասարակական գործունեությամբ մարդկանց մտածելակերպ են ձեւավորում կամ էլ ընդօրինակման կերպար են հանդիսանում: