Մոծակներն իրենց թիրախն ընտրելիս առաջնորդվում են մի շարք գործոններով։ Սա, իհարկե, շատ լավ է, քանի որ կարող եք վերացնել այն բաները, որոնք գրավում են մոծակներին՝ զերծ մնալով պարբերաբար խայթոցներ ստանալուց։
Հետազոտություններն անելիս ուսումնասիրվել են մոծակների մի քանի ամենատարածված տեսակները, որոնք առավել հաճախ են հանդիպում։ Այնուամենայնիվ, հիշեք, որ սրանք հավանականության բարձր աստիճան ունեցող վարկածներ են և ոչ հարյուր տոկոսով հաստատված պնդումներ, քանի որ մոծակների դեպքում մի փոքր դժվար է հասկանալ նրանց նախասիրություններն ու նախընտրությունները։