Գեղեցիկ և պիրկ կուրծք ունենալու համար պարտադիր չի թանկարժեք վիրահատական միջամտությունների դիմել։ Հերիք է ճիշտ վարժություններ կատարելը, որոնք կօգնեն բարձրացնել կուրծքը և նույնիսկ շտկել դրա ձևը։
BlogNews –ը գտել է 5 պարզ վարժություն, որոնք հնարավորություն կտան անթերի կուրծք կերտել։
Վարժություն 1
Ձեռքը բռունցք արեք և մոտեցրեք ծնոտին։ Դիմադրություն ստեղծեք և դնչով սեմեք բռնունցքը։ 5 վայրկյան ճնշում, 5 վայրկյան հանգիստ. կրկնել 2 – 3 անգամ։
Վարժություն 2
Ձեռքերը միացրեք կրծքի առաջ։ Հետո սեղմեք ձեռքերը այնպիսի ուժով, որ կրծքի մկանները լարվեն։ Միևնույն ժամնակ մեջքը պետք է ուղիղ պահել, իսկ ճնշումը՝ հավասարաչափ։ Կարելի է նաև բարդացնել վարժությունը՝ ձեռքերի արանքում փոքրիկ գնդակ դնելով։ 10 վայրկյան ճնշում, 5 վայրկյան հանգիստ. կրկնել 3 անգամ։
Վարժություն 3
Հրումները կօգնեն ամրացնել մկանները և ավելացնել դրանց տոնուսը։ Եթե դուք սկսնակ եք, ապա կարող եք ծնկների վրա հենված հրումներ անել։ Հրվեք 12 – 15 անգամ՝ 3 մոտեցում։
Վարժություն 4
Հրումներից հետո մկանները կտաքանան և կլարվեն։ Դրանից հետո պետք է լավ ձգել դրանք։ Պառկեք փորի վրա, ծնկներից ծալեք ոտքերը և բռնեք դրանց ձեռքերով։ Այս դիրքում պետք է մնալ 20 վայրկյան, ինչի հետո պետք է 10 վայրկյան հանգստանալ։ Կրկնեք 3 անգամ։
Վարժություն 5
Ուղիղ կանգնեք պատից կես մետր հեռավորության վրա, ձեռքերը ուղղեք դեպի պատը և սկսեք բռունքցներով սեղմել պատը։ Դուք կզգաք, թե ինչպես են ձգվում կրծքավանդակի մկանները։ Պատը սեղմեք 20 վայրկյան շարունակ, որից հետո 10 վարկյան հանգստացեք։ Կրկնեք 3 անգամ։