Աստղիկ Սաֆարյանը շուրջ երկու շաբաթ է՝ Բարսելոնայում վայելում է ամառային հանգիստը։ Իր երկրորդ բնակավայր մեկնել է միայնակ, շուտով նրան կմիանան նաեւ ընտանիքի անդամները։ BRAVO.am-ի հետ զրույցում հաճախ ճամփորդող երգչուհին հայտնել է, որ այս անգամ չի նախատեսել այլ վայրեր բացահայտել.«Հիմա ուզում եմ խաղաղ մեկ վայրում մնալ. վայելում եմ ծովը, կարդում եմ գրքեր, դիտում ֆիլմեր, լսում երաժշտություն, ինչն ինձ համար ամենից կարեւոր «գրականությունն» է»։
Նոր երկիր մեկնելիս նախապես ուսումնասիրում է առանձնահատկությունները՝ տհաճ իրավիճակներից խուսափելու համար.«Պարտադիր է այդ վայրի մասին տեղեկանալը, որ ավելորդ ժամանակ չկորցնես, այլ իրականում վայելես ճամփորդությունդ։ Երբ միայն հանգստի նպատակով ես, ապա առավելություններն ես տեսնում ու վայելում, բայց երբ փոխում ես բնակությանդ վայրը, սկսվում են առօրյա խնդիրները: Ուղղակի լավն այն է, որ իմ դեպքում Բարսելոնայում մնալս ուղեկցվում է հանգստով»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։