Ինչպես հայտնում է Euromag-ը, 68-ամյա Դեպարդիեն ցանկանում է ձերբազատվել մայրաքաղաքային անշարժ գույքից: Soixante-Quinze ֆրանսիական ամսագիրն ու հուլիս-օգոստոսյան համարում պնդում է, որ դերասանն արդեն վաճառքի է հանել Hôtel de Chambon հսկայական առանձնատունը, որի մակերեսը կազմում է 1800 քառ. մետր: Տան արժեքը կազմում է 50 մլն եվրո:

Սա առաջին գույքը չէ ֆրանսիական մայրաքաղաքում, որից դերասանը մտադրվել է ազատվել: Նույն աղբյուրի հաղորդմամբ` Դեպարդիեն արդեն վաճառել է իր Moby Dick ձկնեղենի խանութը և ճապոնական նպարեղենի խանութը, որոնք նույնպես տեղակայված են Փարիզի 6-րդ շրջանում:

Դերասանի ընկերների խոսքով` դերասանը վերջնականապես չի ցանկանում հեռանալ Փարիզից, քանի որ նա մտադիր չէ թողնել իր 11-ամյա որդուն` Ժանին, որը բնակվում է Փարիզում: