Կանայք ու նաև որոշ տղամարդիկ շատ են սիրում թանկարժեք զարդեր: Որոշները նվեր ենք ստանում, որոշները՝ գնում ինքներս: Պարզվում է, որ կան որոշ զարդեր, որոնք կարող են ձեզ դժբախտություն բերել:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 6 տիպի զարդեր, որոնք դժբախտություն են բերում. անհապաղ ազատվեք դրանիցից:

Գտնված զարդեր

Նմանատիպ գտածոները կարող են ինչպես երջանկություն բերել, այնպես էլ դժբախտացնել: Ամեն բան կախված է նրանից, թե ինչ էներգետիկա է ունեցել դրանց տերը: Ամեն դեպքում թանկարժեք զարդերը՝ անգամ կորսված, ավելի լավ է չսեփականաշնորհել, որքան էլ գեղեցիկ կամ թանկարժեք դրանք չլինեն:

Գողացված զարդեր

Գողացված զարդերը ոչ մի լավ բանի չեն կարող հանգեցնել: Գողն իր վրա է վերցնում դրանց տիրոջ ողջ բացասականը, նրա հիվանդությունները: Անգամ եթե անձամբ դուք չեք գողացել այդ զարդը, ավելի լավ է հեռու մնաք դրանից:

Գրավատնից ձեռք բերված զարդեր

Արդյոք ինչ-որ մեկը զարդերը գրավատուն է տանում ինչ-որ լավ առիթո՞վ: Մեծ մասամբ նման որոշման պատճառ են հանդիսանում ինչ-որ դժբախտ պատահարներ կամ էլ հանցավոր գործողություններ: Բացի այդ՝ զարդերը կարող են գողացված լինել: Խորհուրդ է տրվում գրավատնից զարդեր ձեռք չբերել և արդեն իսկ ձեռքբերվածներից հեռու մնալ:

Չար մարդկանց նվիրած զարդեր

Սա առհասարակ վերաբերում է ցանկացած նվերի: Չար մտադրություններ ունեցող մարդկանց նվիրած նվերները ոչ մի լավ բան չեն բերի ձեզ: Դրանք կարող են վատ տրամադրություն և անգամ հիվանդություն առաջացնել: Կան բազմաթիվ դեպքեր, երբ հարսներն իրենց չար սկսեսուրներից նմանատիպ նվերներ էին ստանում, որից հետո նրանց կյանքը զգալիորեն վատթարանում էր:

Արհեստական քարերով զարդեր

Զարմանալի է, սակայն արհեստական քարերով զարդերը նույնպես կարող են դժբախտություն բերել: Բանը նրանում է, որ բնական քարերը, գտնվելով հողում, իրենց մեջ են առնում հողի էներգիան: Բնական քարերը էներգիայով լի են և իրենց տիրոջն են փոխանցում այդ էներգիան: Արհեստական քարերը դատարկ են և կլանում են տիրող էներգիան: Ուստի և խորհուրդ չի տրվում արհեստական քարերով զարդերը երկար ժամանակ կրել:

Ընտանեկան զարդեր

Կա դարերով ձևավորված մի ավանդույթ, համաձայն որի՝ զարդերը փոխանցվում են սերնդեսերունդ: Այսպես մենք մեր էներգիան փոխանցում ենք սերունդներին: Այդ իսկ պատճառով ընտանեկան զարդերը գաղտնի են պահում օտարների աչքից և դրանց մասին քիչ են խոսում: Սակայն ոմանք վաճառում են իրենց ընտանեկան զարդերը: Դա անել ոչ մի դեպքում չի կարելի. այսպես դուք ուրիշին եք վաճառում ձեր հաջողությունն ու առողջությունը: Նույն կերպ էլ չի կարելի գնել ուրիշի ընտանեկան զարդերը: Կա ռիսկ՝ ձեռք բերելու ուրիշի վատ կարման և անգամ ընտանեկան անեծք: