Լուսինե Թովմասյանը ժամանել է Արցախ: Այս մասին տեղեկանում ենք նրա Instagram-ի էջից, որտեղ գեղեցկուհին նոր լուսանկար է հրապարակել՝ արված Արցախի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Գանձասարում.

 

«Տասը տարի անց ես վերադարձա այս գեղեցիկ վայր՝ Արցախ»,- լուսանկարը մեկնաբանել է նա:

 

Լուսինեն նաև փոքրիկ տեսանյութ է հրապարակել Արցախից, որում երիտասարդները երգում են խարույկի շուրջ: