Գազանանոց գնալը շատ մարդկանց մանկության մաենավառ հիշողություններից է։ Գույնզգույն թռչունները, գեղեցիկ և սարսափելի կենդանդիերը, որոնց մենք տեսել էինք հեռուստացույցով հայտնվում են մեր աչքերի առաջ՝ բնական կերպարանքով։ Սակայն որոշ մարդկանց համար անվտանգ հեռավորությունից կենդանիներին նայելը բավականաչափ հետաքրքիր չէ։
Այդպես, Չիլիի Ռանկագուա քաղաքում բացվել է մի գազանանոց, որտեղ ամեն բան հակառակն է արվում, այն է՝ մարդիկ նստած են վանդակներում իսկ կենդանիները ազատության մեջ են։ Այսպիսի գազանանոնցի գաղափարը կայանում է նրանում, որ մարդիկ կարողանան տեսնել կենդանիներին՝ իրենց բնական միջավայրում։