Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացել է երգչուհի Ջուսի եւ ամուսնու՝ Վահագն Մանուկյանի ամուսնալուծության երկրորդ դատական նիստը, որին երգչուհու ամուսինը ներկայացել է ուշացած եւ առանց փաստաթղթերի:
Life.panorama.am-ի հետ զրույցում Ջուսը նշեց, որ ամուսինը ուշացած է եկել եւ միայն մեկ րոպե մասնակցել դատական նիստին.
«Նա ներս մտավ ու շատ զայրացած ասաց՝ «Ես համաձայն եմ, մնացածը դու գիտես», որից հետո հեռացավ դահլիճից»,- նշեց Ջուսը՝ հայտնելով, որ մանրամասներին կարող ենք տեղեկանալ իր փաստաբանից:
Կապ հաստատելով երգչուհու փաստաբանի՝ Սերգեյ Ադիբեկյանի հետ, նա հայտնեց, որ վճիռը կկայանա հունիսի 26-ին.
Նյութն ամբողությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։