Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, վտանգավոր մարդ է. կա՛մ կեռաս է «գողանում», կա՛մ «հրաձգություն է կազմակերպում» Երևանում: Հայ շոումենը կնոջ հետ Երևանում հյուրընկալվել է Պրակտիկ հրաձգության միջազգային համաժողովին, որտեղ Ժաննան ցուցադրել է վարպետությունը:
«Ինձ հաճախ հարցնում են՝ «Ո՞րն է ձեր երկարամյա ամուսնության գաղտնիքը»: Պատասխանեմ. «Պարզապես ես համեղ տոլմա եմ պատրաստում և ձեռագործ եմ անում»,- Instagram-ում հրապարակած առաջին տեսանյութը մակագրել է Ժաննան, որում կրակելիս խոցել է բոլոր թիրախները:
«Նախորդ տեսանյութում բրաունինգ էր, իսկ հիմա իմ ձեռքում հայտնի ТТ ատրճանակն է: Աղջիկնե՛ր, խորհուրդ եմ տալիս: ТТ-ն հրաձգության ժամանակ զգալի ճշգրտություն է ապահովում: Եվ ամենակարևորը՝ այն տեղավորվում է պայուսակում»,- տեսանյութը մակագրել է Ժաննան: «Այսօր ներկա էինք Երևանում անցկացվող Պրակտիկ հրաձգության միջազգային համաժողովին:
Կինս վտանգավոր հոբբի ունի»,- ավելի ուշ Instagram-ում գրել է Գարիկը: