Ֆրանսիացի լուսանկարիչը գովերգում է կանացի մարմնի ու բնության ներդաշնակ կատարելությունը՝ դրանք միավորելով «Եվան դրախտում» ֆոտոշարքում: Սեբաստյեն Բարիոլը ինքնուս լուսանկարիչ է, լուսանկարչությամբ զբաղվում է արդեն 15 տարի: «Ինձ միշտ դուր է եկել մարդու ներկայությունն իմ բնանկարներում: Դա հաճախ տալիս է հեռահար պատկերացում բնության հոյակերտ լինելու մասին»,- ասում է Բարիոլը: