Երգիչ Միհրան Ծառուկյանը օրեր առաջ նոր տեսահոլովակ է նկարահանել, որի մանրամասները և լուսանկարները պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը տրամադրել է BlogNews.am-ին: «Հարց չկա»․ այսպես է կոչվում երգի նոր աշխատանքը, որը, ի դեպ, նվիրված է երեխաներին. «Սա Միհրանի առաջին երգն է` նվիրված երեխաներին: Շատ հաճելի և դրական երգ է ստացվել, կարծում եմ՝ շատերին հոգեհարազատ կլինի»:

Արմենը նշում է, որ բավականին բարդ են անցել նկարահանումները, գրեթե մի ամբողջ օր ստեղծագործական խումբն աշխատել է: Իսկ Միհրանի կերպարի մասին խոսելով՝ նշեց. «Միքսել ենք երկու շատ կարևոր բան՝ Միհրանին իր վիճակի մեջ, որում արդեն հեռուստադիտողy սովոր է տեսնել, և մի փոքր հեքիաթային կերպար, որում հայտնվել է երգիչը»:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։