Կանադացի երգիչ Ջասթին Բիբերի ծննդյան տարեդարձը, որն անցկացվում էր լոնդոնյան Cirque du Soir ակումբում, ավարտվել է անվտանգության պահպանության անձնակազմի հետ կոնֆլիկտով:
Los Angeles Times-ի տեղեկացմամբ, երգիչը ծննդյան օրը նշում էր ընկերուհու՝ Էլլա-Փեյջ Ռոբերթս Քլարքի եւ բազմաթիվ երկրպագուների ընկերակցությամբ: Երեկույթից առաջ Բիբերը Twitter-ում զգացմունքներն է կիսել երկրպագուների հետ. «Առջեւում մեծագույն երեկո է»: Սակայն մի քանի ժամ անց համացանցում նոր մեկնաբանություն է հայտնվել. «Վատթարագույն ծննդյան տարեդարձը»: Ակումբում անցկացվող երեկույթն ավարտվել է անվտանգության պահպանության անձնակազմի հետ կոնֆլիկտով. պատճառն անհայտ է: Ջասթինն ակումբը լքել է Էլլա-Փեյջի եւ նրա ընկերուհու հետ՝ ուղեւորվելով հյուրանոց: