Քիմ անունով 18-ամյա աղջիկը վաճառքի է հանել իր կուսությունը, որպեսզի վճարի ուսման վարձը, բնակարան և ավտոմեքենա գնի: Ինչպես հաղորդում է life.ru-ն, աղջիկը հույս ունի կուսությունը վաճառել ռեկորդային՝ 2.3 միլիոն եվրոյով: Սակարկությունը սկսվում է 100 հազար եվրոյից, որից 20 տոկոսը կհատկացվի Cinderella Escorts գործակալությանը, որի կայքում տեղադրվել է աղջկա հայտարարությունը: Նշվում է, որ բժիշկները հաստատել են աղջկա կուսությունը:
Քիմի հասակը 178 սմ է, իսկ քաշը՝ 55 կգ: Կուսությունը վաճառելու իր որոշումը աղջիկը պատճառաբանել է այն հանգամանքով, որ ոչ մի երաշխիք չկա, որ իր առաջին ընկերն իրեն չի լքի սեքսից հետո: Այդ պատճառով աղջիկը որոշել է իր ամեղությունից օգուտ քաղել՝ փողը ներդնելով Գերմանիայում իր կրթության մեջ:
Աղջկան ոգեշնչել է ռումինացի մոդել Ալեքսանդրա Քեֆրեն, ով իր կուսությունը վաճառել է 2.3 միլիոն եվրոով: