Մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանը կրկին հայտնվել է քննադատությունների կենտրոնում: Նա, հրապարակելով իր լուսանկարներից մեկը, ցուցադրել է մարմնի եւ ձեռքի վրա հինայով արված դաջվածքը: Ըստ կարծիքների՝ հնդկական հեռուստասերիալների պատճառով Հայաստանը բռնել է համատարած «հնդկայնացման» ճանապարհը, հայուհիները հնդկական թեմատիկայով են տարվել, եւ Շուշան Երիցյանն էլ է որոշել հետ չմնալ «թրենդից» ու իր ձեռքին ու մարմնին Մեհենդի է նկարել՝ հնդկական հերոսուհիներից Իչակիի նման:
Life.panorama.am-ի հետ զրույցում Շուշանը նշեց, որ իրեն ապշեցնում են մարդկանց նման կարծիքները.
«Ինձ համար նույնիսկ ծիծաղելի է, որ մարդիկ նման բաներ են մտածում: Հինան ինչ է, որ մի հատ էլ սենց թեմա են դարձնում: Ասեմ հրապարակայնորեն՝ ես չեմ ճանաչում այդ Իչակիին, չեմ հետեւում հայկական հեռուստընկերություններում մեծ տարածում գտած հնդկական հեռուստասերիալներին, ու նույնիսկ խիստ դեմ եմ, քանի որ դրանք համարում եմ ցածրորակ արտադրանք: Ինչ վերաբերվում է հինայով տատուներին, դրանք ինձ համար եւ գեղեցիկ են, եւ թրենդային, ու բացի այդ, առաջին տարին չէ, որ ամռանը օգտագործում եմ նման զարդարանք մարմնի վրա: Սա նոր թրենդ չէ, տարիներ շարունակ, հատկապես ամռանը աղջիկները հինայով տատուներ անում են»,- նշեց Շուշանն ու ընդգծեց.
«Ես ոչ մեկին նմանակելու կարիք չունեմ, քանի որ ինձ համարում եմ անհատականություն: Ավելին՝ անգամ համաշխարհային աստղերի շրջանակում ինձ համար չունեմ կուռքեր, ուր մնաց թե հնդկական դերասանուհիների շրջանակում: Հինայով արված տատուի համար էլ ասեմ, որ ընտանիքս դեմ է, որ մշտական դաջվածք ունենամ, այնպես որ ինձ այդ հաճույքը թույլ չեմ կարող տալ, այդ իսկ պատճառով էլ իմ ցանկությունը լրացնում եմ հինայով արված դաջվածքներով, որոնք որոշ ժամանակ անց ջնջվում են: Ի դեպ՝ վերջերս ինձ համար բացահայտել եմ մի աղջկա, ով շատ գեղեցիկ դաժվածքներ է անում, կարծում եմ՝ այս ամռանը նրա ծառայություններից շատ կօգտվեմ»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։