«Իդեալ»-ի՝ Դավիթ Անհաղթ 8 խանութ-սրահում անցկացված «Իսպանիայի օր» երեկոյի շրջանակներում մասնակիցներին ներկայացվեցին 2017թ.-ի՝ իսպանական ոգով ներշնչված վերջին նորամուծությունները: Այս տարի Իդեալ համակարգը հանդես է գալիս բացառապես նոր կոնցեպտով: Սա մինչ օրս Հայաստանում նախադեպը չունեցող առաջարկ է:

Նոր կոնցեպտի գաղափարախոսությունը կայանում է նրանում, որ տարածությունը և ժամանակը «Իդեալ համակարգ»-ի և հաճախորդների միջև ավելի է կրճատվում և ավելի նոր մոտեցումներ և հարմարավետ ծառայություններ են մատուցվում հաճախորդներին: Այս կոնցեպտով հաճախորդներին հնարավորություն է տրվում վերանորոգման ժամանակ առավել արդյունավետ և ամբողջական լուծել իրենց պահանջները: Նույնիսկ գտնվելով բնակավայրերում կամ աշխատավայրում՝ հաճախորդները հնարավորություն ունեն պատկերացնել իրենց ամբողջ բնակարանի ինտերիեր դիզայնը՝ վերանորոգումից մինչև կահավորում:

Այդ նպատակով Իդեալ համակարգը համագործակցում է լավագույն դիզայներների հետ, որոնք առաջարկում են ինքնատիպ, չկրկնվող, միևնույն ժամանակ՝ պարզ ու ժամանակակից ինտերիերի համադրություններ՝ «Իդեալական համադրություններ», որոնցից էլ հաճախորդներն արդեն կարող են ընտրել իրենց նախընտրած բնակարանի ոճը, և ողջ բնակարանը այդ ոճով կառուցելու համար ամեն անհրաժեշտը գտնել «Իդեալ համակարգ»-ի խանութ-սրահներում։

 

«Իդեալական» համադրությունները հաճախորդներին առաջարկվում են տեխնոլոգիական նորագույն լուծումների միջոցով /QR կոդերի միջոցով սկանավորում, սոց. ցանցեր, խանութ-սրահներում ապասարկողներից՝ պլանշետների միջոցով, անմիջական՝ էլեկտրոնային փոստի միջոցով/:

«Իսպանիայի օր» երեկոյին հրավիրված հյուրերը ծանոթացան իսպանական սալիկների բազմաոճ թարմացված տեսականուն՝ հավաքված շքեղ ինտերիերների կազմում:

Հանդիսանալով ոճի թելադրող հայ հասարակությունում՝ Իդեալ համակարգի խանութ-սրահներում ամփոփված են իսպանական շքեղությունը, բայց միաժամանակ պարզությունը, գեղեցկությունն ու զգացմունքայնությունը: Այստեղ ներկայացված են իսպանացի սալիկագործ վարպետների՝ կատարելության մակարդակի հասցրած սալիկների ժամանակակից արտահայտումերը։

«Իդեալ համակարգ» ընկերությունը շարունակում է համագործակցել ամբողջ աշխարհում հայտնի իսպանական, իտալական, գերմանական եւ այլ եկրկրների ապրանքանիշերի հետ, որոնք ինտերիերը դարձնում են իդեալական բոլոր նախասիրությունների համար: «Իդեալ համակարգ»-ը իր սովորության համաձայն՝ Իսպանիայում և այլ եվրոպական երկրներում տեղի ունեցող ամենամեծ ցուցահանդեսների ավարտից ընդամենը 15 օր հետո ամենանոր, եվրոպական հասարակությանը առաջին անգամ ներկայացված տեսականին ցուցադրում և վաճառում է «Իդեալ համակարգ»-ի սրահներում։

«Իդեալ համակարգ» ցուցասրահում առկա նմուշներով հնարավոր է ստանալ մի նոր միջավայր բնակարանում, ինչը կփոխի հետաքրքրությունը կյանքի եւ արվեստի նկատմամբ: