Կիևում տեղի ունեցող «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի ժամանակ զվարճալի միջադեպ գրացվեց: Մրցույթի նախորդ տարվա հաղթող, Ուկրաինան ներկայացնող Ջամալի կատարման ժամանակ, մի տղամարդ, Ավստրալիայի դրոշը ուսերին գցած, դուրս եկավ բեմ և միլիոնավոր հանդիսատեսի առաջ մերկացրեց հետույքը: Տղամարդուն անվտանգության աշխատակիցներն անմիջապես հեռացրեցին բեմից: Ջամալը խուճապի չմատնվեց և շարունակեց իր ելույթը: 

Պարզվեց, որ դա ուկրաինացի հայտնի պրանկեր Վիտալի Սեդյուկն էր: