Ավստրալացի դերասանուհի Նիկոլ Քիդմանը դուրս է թքել ուտեստը, որը պատրաստել է հայտնի ամերիկացի խոհարար Ջադա Դե Լաուրենտիսը՝ հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսի թոք-շոուի եթերում: Հաղորդման այս հատվածը հրապարակվել է YouTube-ի TheEllenShow ալիքում:

Մեկ օրում ավելի քան 790 հազար դիտում հավաքած տեսնայութում Դե Լաուրենտիսը Քիդմանին և Դեջեներեսին սովորեցնում է խոհարարության գաղտնիքներն ու կանանց հյուրասիրում իր հեղինակային ուտեստներով:

Ճաշատեսակների շարքում եղել է մեկ ուտեստ, որը դուր չի եկել Քիդմանին, և նա ստիպված է եղել այն դուրս թքել անձեռոցիկի մեջ:

Քիդմանն ասել է․ «Այն մի քիչ կոշտ է»: