Քրիստինե Պեպելյանը մարտի վերջին Փարիզում հայկական երաժշտական մրցանակաբաշխությանը ելույթ ունենալուց բացի, նաեւ նկարահանել է «Կամաց-կամաց» երգի տեսահոլովակը։ Նախքան պրեմիերան երգչուհին BRAVO.am-ին պատմել է իր նոր աշխատանքի մանրամասները:

 

Նրա փոխանցմամբ՝ երգը սիրո ու բաժանման մասին է, միգուցե շատերն իրենց կյանքի պատմությունը գտնեն խոսքերում։ Երաժշտության ու գործիքավորման հեղինակը Գուրո Գասպարյանն է, խոսքերինը՝ Նարեկ Ստամբոլցյանը։ Հայկոյի ձայնագրման ստուդիայում երգը ձայնագրել ու միքսել է Արման Սարգսյանը.«Այն հատուկ ինձ համար չի գրվել, պարզապես հեղինակն առաջարկեց լսել՝ նշելով, որ ցանկանում է իմ կատարմամբ հանրությանը մատուցել։ Շատ հուզիչ ու լիրիկական երգ է այն մասին, թե ինչպես են մարդիկ կամաց-կամաց հեռանում իրարից։ Այդ տխրության պատճառով սկզբում մերժեցի, սակայն երկու շաբաթ անց հեղինակը կրկին զանգեց՝ հայտնելով, որ երգը հավանել են, ուզում են երգել, բայց չի ցանկանում այլ կատարողի հանձնել։ Նրա զանգն ինձ համար որոշիչ դարձավ:)»։

 

Տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, օպերատորը՝ Գոռ Գյոզալյանը, Քրիստինեի կողքին են եղել դիմահարդար Ագա Քանքանյանը, վարսահարդար Լիանա Հովհաննիսյանը, նաեւ մայրիկը։ Մինիմալիստական ոճի հոլովակում կտեսնեք միայն երգչուհին.«Իմաստը ոչ թե անպայման Փարիզում նկարելն էր, այլ գեղեցիկ տեսարաններ ստանալը. գաղտնիք չէ, որ սիրուն ճարտարապետություն ունեցող քաղաք է, այդ գեղեցկությունն ակնհայտ է նաեւ սեւ ու սպիտակի մեջ։ Ամենակարեւորը՝ կարողացանք ստանալ «դատարկ» Փարիզը»։

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։