Armlur.am-ը հարցազրույց ունի դերասանուհի Ելենա Վարդանյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

-Հայ իրականությունում այնքան էլ շատ չեն դերասանուհիները, որոնք չեն 

խուսափում հանդես գալ բաց, համարձակ դերերով, ֆոտոշարքերով: 

Ձեր աշխատանքը անձնական կյանքում խնդիրներ չի ստեղծո՞ւմ:


-Բանն այն է, որ իմ մարմնավորած կերպարները բավական վառ են, բայց դա անձնականիս վրա ոչ մի կերպ չի անդրադառնում: Վաղուց ամուսնացած եմ, եւ մեզ մոտ ամեն բան կարգին է: Ես ինձ ոչ մի ավելորդություն թույլ չեմ տալիս: Այն, ինչ անում եմ բեմում կամ էկրանին, գրված է սցենարով, պահանջում է բեմադրիչ-ռեժիսորը: Դա իմ ցանկության կամ նախապատվության հարցը չէ: Ես այն համոզման եմ, որ երբ սկսեմ մտածել ինչ-որ տեղս փակելու մասին, իմ դերերը չեն լինի իմ դերերը: Մեր թատրոնը բեմադրել է Շիրվանզադեի «Մորգանի խնամին», եւ ես մարմնավորում եմ Նատաշային, որի դերը նախկինում խաղացել են շատ մեծ արտիստուհիներ: Պատկերացնում եք, չէ՞, նա դերասանուհի է, կրում է բավական համարձակ, բաց կոստյում: Ես հո չե՞մ կարող ասել. «Գիտե՞ք` ես չեմ կրի այս կարճ շրջազգեստը, ես նման վառ դիմահարդարում չեմ անի» եւ այլն: 


-
Իսկ առօրյայում է՞լ եք այդպիսին, թե՞ հոգնում եք ուշադրության կենտրոնում լինելուց:


-Քանի որ շատ եմ աշխատում, ինձ հաճախ կարելի է տեսնել վառ դիմահարդարմամբ, բայց առօրյայում նախընտրում եմ նուրբ մեյք-ափ անել, հասարակ զգեստներ կրել, առհասարակ, տարբեր կերպ եմ ներկայանում հանրությանը: 

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում՛