Սովորաբար հայտնիները 7 կողպեքի տակ են պահում իրենց ամուսնություններն ու, հատկապես, ամուսնալուծությունները։ Եթե տղամարդկանց դեպքում հանրությունը հաճախ ճանաչում է նրանց առաջին կեսերին, կանանց դեպքում հանրությունը գրեթե ոչինչ չգիտի նրանց մասին։

 

«Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանը մինչ ներկայիս ամուսնու՝ Դավթի հետ ամուսնությունն ամուսնացած է եղել։ Իրինայի ավագ դուստրը՝ Մեգին, նրա առաջին ամուսնությունից է։ Դավթի հետ ամուսնանալուց հետո Իրինան ևս 2 դուստր է ունեցել։


 

Հասմիկ Կարապետյանը ժամանակին ամուսնացած էր երգիչ Հայկոյի հետ։ Ամուսնալուծությունից հետո որկար տարիներ մենակ մնալուց հետո նա կրկին ամուսնացավ. երգչուհու ընտրյալը երաժիշտ Շանթ Կիրմիզյանն է։ Հիմա ակնհայտ է, որ նա երջանիկ է։


 

Երգչուհի Նունե Եսայանը մինչ Ավո Խալաթյանի հետ ամուսնանալն արդեն ամուսնացած եղել է։ Երգչուհին փակ է պահում իր անձնական կյանքի այս հատվածը և հայտնի չէ, թե ով է եղել նրա առաջին ամուսինը։

Երգչուհի Շուշան Պետրոսյանը ևս նախկինում ամուսնացած է եղել։ Առաջին ամուսնությունից Շուշանը  որդի ունի։ Երգչուհին այժմ նա ամուսնացած է Արման Հարությունյանի հետ, ում ևս որդի է պարգևել։

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանը ժամանակին ամուսնացած էր Գեորգի Պողոսյանի հետ։ Նրանք ամուսնալուծվեցին և Գեորգի Կիմիչն ամուսնացավ դերասանուհի Լուիզա Ղամբարյանի հետ։ Դերասանուհին էլ գտավ իր երջանկությունը՝ երկրորդ ամուսնու կողքին։