Այս երկու տղամարդիկ ԱՄՆ Միչիգան նահանգից հետաքրքիր փորձի «զոհ» դարձան:
Մայրերի տոնին ընդառաջ գինեկոլոգները պատրաստեցին ծննդաբերության ստույգ նմանակումը՝ նրանց ստիպելու համար հավատալ… իսկական ցավին:
«Ծննդաբերողների» որովայնին և կրծքավանդակին էլեկտրոդներ միացրին:
Դրանց միջոցով հաջողվեց նմանակել ծննդաբերության ցավերը:
Բառացիորն փորձի սկզբում տղամարդկանցից մեկը, քրտնաշաղախ և շուրթերը կծելով, չէր կարողանում հավատալ, որ ծննդաբերության սկզբի ցավերը «նրբասղոց են, որը կտրում է իրանը»:
Նա մեկնաբանեց, որ ցավը հասավ 7 միավորի 10 հնարավորից:
Մանկաբարձուհին ուղղեց նրան. «Ոչ, սա միայն 4 է»:
«Ծննդաբերության» ակտիվ փուլի սկզբին հաջողվեց միայն մոտենալ:
Տղամարդիկ արդեն չէին կարողանում նորմալ խոսել, միայն բղավում և հառաչում էին:
Այդքանով փորձն ավարտեցին:
«Շատ սարսափելի փորձառություն էր: Ես չէի կարող դա պատկերացնել»,- ասել է մասնակիցներից մեկը:
Կարծես տղամարդկանց փորձն ամենաշատը նրանց կանանց դուր եկավ: