Նյու-Յորքից 35-ամյա Լոլայի պատմությունը, ով սեքսուալ դաստիարակության դասեր է տալիս և սեքս-շոփում է աշխատում:
Նա 9.5 տարի ամուսնացած է Էվանի հետ, բայց ընդհանուր առմամբ նրանք արդեն միասին են 15 տարի:
Մոտ 10 տարի նրանք չէին դավաճանում իրար, բայց հետո Լոլան սիրահարվեց և կողմնակի սիրավեպ սկսեց, որը նրան դրդեց պոլիգամ հարաբերությունների մտքին:
Նրան և ամուսնուն 4 տարի պետք եղավ ազատ ամուսնությամբ ապրել որոշելու համար, որն արդեն 6 տարի է տևում:
Ներկայումս նրանք հանդիպում են ուրիշ մարդկանց հետ:
Էվանն ընկերուհի ունի՝ Շեյլան, ում հետ նա արդեն 4 տարի հանդիպում է, իսկ Լոլան բացի իր ամուսնուց՝ 2 ընկեր ունի՝ Դիլանը և Ֆրենկը:
Ինչպիսին է իրականում ազատ ամուսնությունը և ինչ են զգում այդպիսի զուգընկերները՝ կարելի է հասկանալ Լոլայի և Էվանի կյանքի մեկ շաբաթից:
Կիրակի
Ծույլ կիրակնօրյա առավոտ Էվանի տանը: Սուրճ, նախաճաշ, հարամարվետություն: Ես Դիլանի հետ պայմանավորվեցի մեր առաջիկա հանդիպման մասին: Նա չի կարող իր տանը հյուրեր ընդունել, իսկ ես պետք է չափից շատ բան ծրագրեմ նրան իմ տանն ընդունելու համար, ուստի մենք սովորաբար հյուրանոցում ենք հանդիպում:
Ես և Էվանն իրար չենք պատմում՝ ում հետ ենք նամակագրության մեջ: Պարզապես ասում ենք՝ «Դու դեմ չե՞ս, եթե ես գնամ»:
Մենք մեր ծույլ օրն ավարտում ենք անկողնում ֆիլմ դիտելով և սեքսով: Մեզ համար շատ կարևոր է իրար հետ ժամանակ անցկացնելը:
Երկուշաբթի
Նախաճաշի ժամանակ ես Էվանին առաջակում եմ կապվել Շեյլայի հետ՝ համոզվելու համար, որ նա ազատ կլինի այս հանգստյան օրերին, քանի որ ես տանը չեմ լինի, ես գիտեմ, որ նա ուրիշ ծրագրեր չունի: Նա ամուսնացած է, երեխաներ ունի, ուրիշ երկրում է ապրում, ուստի նրանք իրար այնքան հաճախ չեն տենսում, որքան ես տղամարդկանց, ում հետ հանդիպում եմ:
Ես չեմ ուզենա, որ նա տանը մենակ լիներ մինչ ես ինչ-որ մեկի հետ կլինեմ: Չեմ ուզում, որ նա ձանձրանա:
Երեքշաբթի
Այսօր լուռ օր է: Ես տանն էի աշխատում: Ավելի վաղ վեր կացա, պատասխանեցի նամակներին, հետո ընկերներիս հետ գնացի «գեղեցկուհին և հրեշը» ֆիլմը դիտելու: Ես ժամանակին տուն վերադարձա Էվանի հետ գնումների գնալու համար: Մենք ընթրում ենք, ես անկողնում գիրքը ձեռքս քնում եմ՝ Էվանին սեղմված:
Չորեքշաբթի
Ֆրենկն ուզում է հանդիպել ինձ հետ: Մենք երկար ժամանակ չենք հանդիպել: Մենք հանդիպումների որոշակի գրաֆիկ չունենք, թեև հանդիպում ենք վերջին 8 ամիսներին: Նա էլ է ամուսնացած:
Ես և Ֆրենկը մտադիր ենք այսօր երեկոյան հանդիպել: Նախընտրում եմ, որ ամեն ինչ նախօրոք ծրագրված լինի: Ինձ համար այդպես ավելի հեշտ է: Դիլանի կյանքը ևս շատ լարված է, ուստի մենք միշտ մեր ժամանակը նախօրոք միասին ծրագրում ենք:
Քանի որ այսօր երեկոյան ես Ֆրենկի հետ եմ լինելու, ընթրիք եմ պատրաստում Էվանի համար: Դա իմ մշտական պարտականությունների մեջ չէ, բայց այսօր իմ հերթն էր: Սովորաբար մենք հերթով ենք պատրաստում:
Էվանը շուտ է վերադառնում աշխատանքից և առաջարկում է ինձ Ֆրենկի մոտ տանել, ով մեր հանդիպման համար մի քանի ուրախ սեքս-խաղալիք է պատրաստել, որոնք ես միայն նրա հետ եմ օգտագործում:
Նրանք ամեն ինչ գիտեն իրար մասին: Ֆրենկն ինձ հարցրեց Դիլանի մասին, երբ ես նոր էի սկսել հանդիպել նրա հետ:
Մի անգամ մենք համատեղ ընթրեցինք, ներկա էր Ֆրենկի կինը: Սկզբում ես ինձ անհարմար էի զգում, որովհետև չգիտեի՝ ինչ սպասել, բայց հետո բոլորը զրուցում և ծիծաղում էին:
Հինգշաբթի
Ես աշխատավայրում զբաղված եմ և պատրաստվում եմ տեղի համալսարանում վաղվա ելույթին, այնպես որ, շատ ժամանակ չունեմ նամակագրության համար: Ֆրենկն ինձ ստուգում է, որ համոզվի, որ ես լավ եմ:
Ուրբաթ
Միշտ անհանգիստ օր է, քանի որ շատ գործ կա և ես ու Էվանն ընթրում ենք ընկերների հետ: Մեր բոլոր ընկերները գիտեն, որ պոլիգամ ենք: Նրանց մեծ մասն ընդունում է մեր կենսակերպը և մեր զուգընկերներին:
Շաբաթ
Էվանը պատրաստվում է Շեյլայի հետ հանդիպել այս հանգստյան օրերին, ես նրան օգնում եմ հագուստ ընտրել: Ուզում եմ համոզվել, որ նա լավ տեսք ունի և իրեն հարմարավետ է զգում: Նրան ինչ-որ ոճային և առօրյա բան էր պետք, որպեսզի հնարավոր լիներ հագնել լավ ռեստորան և երեկույթի գնալիս: Նա ատում է հավաքվելը:
Երեկոյան ես սեքսուալ դաստիարակության դաս եմ անցկացնում սեքս-շոփում: Դրանից հետո Դիլանն է գալիս ինձ ընթրիքի տանելու: Երբ մենք հասնում ենք հյուրանոց, ես այդ մասին հայտնում եմ Էվանին, որպեսզի նա իմանա, որ ես բարեհաջող տեղ եմ հասել, և բարի գիշեր մաղթեմ: Մենք միշտ ենք այդպես անում:
Կիրակի
Ես և Դիլանը անկողնում թավալվում էինք մինչև առավոտյան 10-ը: Սկզբում մենք ծրագրում էինք ղջ օրը միասին անցկացնել, բայց նա հաղորդագրություն ստցավ իր կնոջից, որում նա ամուսնուն խնդրում էր մի քիչ շուտ տուն վերադառնալ: Ես մի քիչ հիասթափված եմ, բայց հասկանում եմ, որ նման բաներ կարող են տեղի ունենալ այդպիսի հարաբերություններում:
Դիլանը և նրա կինն ազատ ամուսնությամբ են ապրում միայն 2 տարի: Ես կուզենայի, որ նա ինձ լավ մարդ համարեր, թեև ես ու նա դեռ չենք հանդիպել: Ես չեմ ուզում նրանց համար խնդիրներ ստեղծել:
Ես տուն եմ վերադառնում, ճանապարհին գնումներ եմ անում և գնում եմ Էվանի հետևից, ով վերադարձել է Շեյլայի մոտից: Ես շատ եմ ուզում քնել: Ավարտվեց երկար շաբաթը: