Հոլանդիայի «Մանկական ձայնը» նախագծի շրջանակներում 9-ամյա Աննա Գրիգորյանը փայլել է իր ելույթով և անցել եզրափակիչ փուլ:
Հիշեցնենք, որ կույր լսումների փուլում հայազգի Աննան իր ելույթով հիացրել էր մարզիչներին ու հանդիսատեսին' ստիպելով նրանց հոտնկայս ծափահարել իրեն: Աղջիկը կատարել էր James Brown-ի «It’s A Man’s Man’s Man’s World» հայտնի երգը: