Տղամարդկանց բնությունը ի համեմատ կանացի աշխարհի  շատ ավելի կանխատեսելի է. կան որոշ հատկանիշներ որոնք հատուկ են բոլոր կատեգորիայի տղամարդկանց, ընդ որոում վերջիններս ամենավորոշիչներն են  տղամարդու բանվորության բարդ  համակարգում:

Սովորաբար տղաները շատ ավելի խորն են մտածում «Ինչ» ասելու եվ «Ինչպես» անելու  հարցերի շուրջ: Ընդ որում ցանկացած տղա՝ սկսած վաղ մանկությունից, հակված է ամեն ինչում անգերազանցելի ու ամենալավը լինելու իր ընկերների , բարեկամների հետագայում կոլեգաների եվ այլոց նկատմամբ: Բացի այդ տղամարդկային բոլոր գործողությունները ուղղված են արդյունք ստանալուն: Կյանքի պատրիարխիկ մոտեցումը կամա թե ակամա գերադրում է տղայի դերը աղջկա նկատմամբ՝ հետեվապես մանկությունից իվեր տղան  տրամադրված է ի հակադրություն աղջիկների ավելի ուժեղ հզոր  առույգ, պատասխանատու եվ հարուստ լինել:

Արական սեռը ուժեղ է ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեբանական շատ տեսանկյուններից: Նրանց բաժին է ընկնում ինչպես ծանր աշխատանքը , այնպես էլ աշխատանքի  արժանի հատուցումը՝ փողի եվ փառքի տեսքով:
Ցանկացած տղամարդու հիմնական նպատակը այս կյանքում  խելքի, կամքի, ինքնավստահության գերակայությանը հասնելն է: Քանի որ մրցակցության հարցում Տղամարդիկ առավել պահանջառու են ՝ նրանց համար չափազանց կարեվոր է ամեն ինչում լինել առաջինը.հաճախ այս զգացումը հատում է չափավորության բոլոր սահմանները եվ խանգարում է անհատին  ազատ շնչել, սակայն տղամարդը երբեք չի կարող հաշտվել ոչ առաջնային դիրքի հետ , իսկ  հարմարվելը ՝ համազոր կլինի մահվան:

Տղամարդուն ՝ երջանիկ լինելու համար բավական է ընդամենը մեկ բան՝ հաջողություն: Երբ կա հաջողություն՝ նմացյալը հեշտ է նվաճել: Իսկ տղամարդուն հաջողակ դարձնելու  համար  բավական է միայն սիրել, հպարտանալ նրանով, մշտապես ոգեվորել նրան, թվել նրա արժանիքները եվ նպաստել նրա ինքնագնահատականի եվ ինքնավստահության  բարձրացմանը: Բոլոր տղամարդիկ էլ իրենց սրտի խորքում մնում են փոքրիկ եվ չարաճի մանուկներ, որոնք ունեն քնքշանքի  եվ նույնիսկ ավելորդ խրախուսման, երես տալու անհրաժեշտություն:

Ցանկացած դիրքի եվ հասկացողության տղամարդու հնարավոր է ճնշել եվ ընդհակառակը ապրեցնել ՝ նրա մեջ ապրող փոքրիկ տղային տալով համապատասխան վերաբերմունք.Իրականում տղամարդկանց աշխարհը շատ ավելի պարզ է .նրանք շատ ավելի թեթեվ են նայում կենցաղային հարցերին, ինչը կնոջ դեպքում կարող է դառնալ ստրեսի ամենագլխավոր պատճառներից մեկը.բերեմ մի պարզ օրինակ.երբ միաժամանակ կինը եվ տղամարդը հայտնվում են թափթփված սենյակում՝ կինը սկսում է մտովի կենտրոնանալ խառնաշփոթի մեջ եվ  հստակորեն պատկերացնում է ինչը իր տեղում չէ ու դա կարող է նյարդայնացնել նրան, իսկ տղամարդը երբեք այդքան հեու չի գնում մտովի, եվ գուցե այդ պահին նա նույնիսկ չնկատի էլ թափթփվածությունը, քանի որ սովորաբար տղամարդիկ մտազբաղ են լինում շատ ավելի վեհ ու կարեվոր գաղափարներով:

Տղամարդկային հոգեբանությունը շատ ավելի ընթեռնելի է պարզ ու հասկանալի, քանի որ նրանք երբեք չեն մեծանում , սակայն ի տարբերություն կնոջ նրանք շատ ավելի դաժան են եվ հիշաչար: