Անցած ամառ դիզայներ Ֆաինա Հարությունյանը լույս աշխարհ բերեց իր առաջնեկին՝ Նիկային: Ֆաինայի ու նրա ամուսնու՝ ռեժիսոր Արտյոմ Աբովյանի փոքրիկն արդեն 8 ամսական է: Հայտնի ամուսինները հաճախ տեղադրում են լուսանկարներ, որտեղ մասնակցություն ունի նաև փոքրիկ Նիկան: Յուրաքանչյուր ամիս Ֆաինան համացանց է ներբեռնում փոքրիկի հերթական ամիսը լրանալու պատվին տորթերի լուսանկարները, կադրեր զբոսանքից և մայրիկի աշխատավայրում անցկացրած ժամանակից: