Պարզվել է՝ նրանց նորածին ժամանակ բաժանել են իրարից այն բանից հետո, երբ իրենց ծնողները զոհվել են ավտովթարի ժամանակ։

ԱՄՆ Միսսիսիպի նահագում ունիկալ դեպք է տեղի ունեցել։ Ամուսինները, ովքեր բժշկի են դիմել օգնություն ստանալու երեխա բեղմնավորելու համար, պարզել են, որ իրենք երկվորյակներ են։ Դա պարզել է ԴՆԹ թեստը։ Բժիշկները չեն հրապարակել նրանց տվյալները՝ հղում անելով բժշկական գաղտնիքին։

Հայտնի է միայն, որ եղբորն ու քրոջը բաժանել են իրարից մանուկ հասակում, այն բանից հետո, երբ նրանց ծնողները զոհվել են ավտովթարում։ Հետո նրանց որդեգրել են տարբեր ընտանիքներ, այնպես որ, նրանք նույնիսկ չգիտեին միմյանց գոյության մասին։ Ապագա ամուսինները ծանոթացել են քոլեջում, միանգամից զգացել են իրենց համընկնումները ու սիրահարվել։

 

 ԴՆԹ թեստն անցկացնող բժիշկը խոստովանել է, որ դա առաջին դեպքն է իր կարիերայի ընթացքում։

В США супруги после ДНК-теста узнали, что они близнецы

-Նրանք ձգել են միմյանց նմանությունների պատճառով։ Նրանք զգացել են, որ իսկապես կարող են միանալ իրար հետ։ Եթե իմանային ճշմարտությունը, կկարողանային փրկել իրենց այդ մեծ ցավից, որ հիմա են զգում,-ասել է բժիշկը լրագրողներին։

 

 

Հարկ է նշել, որ Միսսիսպի նահանգում ինցեստը հետապնդվում է քրեական օրենսգրքով։ Քույր ու եղբայր ամուսնության համար կարելի է դատապարտվել մինչև 10 տարվա ազատազրկման։ 

Սակայն, հաշվի առնելով այս դեպքի յուրահատկությունը, զույգին մեղադրանք չի ներկայացվի։