Ապրիլի 12-ին, Հոլիվուդում կայացել է «The Promise» («Խոստում») ֆիլմի նախադիտումը, որին ներկա են գտնվել Քիմ և Քորթնի Քարդաշյանները, Շերը, Սերժ Թանկյանը, Սիլվեսթր Ստալոնեն, Կրիստիան Բեյլը, Օռլանդո Բլումը, Օլիվիա Պալեռմոն, Անժելա Սարաֆյանը: Քիմը ֆիլմը դիտելուց հետո իր թվիթերյան էջում լուսանկարներ է հրապարակել պրեմիերայից և կատարել հետևյալ գրառումները.

 

«Ես այնքան հպարտ եմ, որ Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմ է նկարահանվել, որպեսզի շատերն իմանան հայ ժողովրդի պատմությունը»:

 

«Շեր: Արդյոք պե՞տք է որեւէ բան ավելացնել: Իմ ոճի կուռքն ու հայրենակիցը»,- գրել է հայուհին: Ինչպես եմ հպարտանում այդ պահով։ Մենք կպահենք մեր խոստումը»:

 

Հավելենք, որ գրառումներին կից Քիմն ավելացրել է նաև #KeepThePromise հեշթեգն ու հայկական դրոշը: