Գիտնականները բացահայտել են, որ շիլաների պարբերական օգտագործումը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը և երկարացնում է կյանքը: Գիտնականները նման եզրակացության են եկել 20 տարի տևած հետազոտության արդյունքում, որին 400 հազար մարդ է մասնակցել:
Նրանք ուսումնասիրել են մարդկանց սննդակարգի և առողջության միջև նկատվող կապը: Պարզվել է, որ շիլաների սիրահարներն ավելի լավ են դիմակայում զանազան հիվանդություններին և ավելի երկար են ապրում:
Ընդ որում, օգտակար են հատկապես վարսակի և հնդկացորենի շիլաները: