Բաղադրիչներ

120 գ ալյուր,

4 հավկիթ,

100 գ կարագ,

300 մլ ջուր,

Մեկ պտղունց աղ

Շաքարի փոշի

Պատրաստման եղանակ

Կաթսայի մեջ ջուր ենք լցնում և նրա մեջ ավելացնում կարագը: Միջին ջերմության վրա թողնում ենք մինչև եռալու աստիճան: Անհրաժեշտ է, որ կարագը ամբողջությամբ հալվի:

Կաթսան վերցնում ենք կրակի վրայից և դրա մեջ լցնում ենք ալյուր: Արագ խառնում ենք:

Երբ ստացված զանգվածը դառնում է միջին գոլության, ավելացնում ենք մեկ հավկիթը և լավ հարում ենք (կարելի է խառնիչի օգնությամբ ):

Ավելացնում ենք աղը և կրկին խառնում ենք:

Թավայի մեջ լցնում ենք ձիթապտղի յուղ, թողնում ենք, որ տաքանա և գդալի օգնությամբ մեկ առ մեկ խմորը դնում ենք թավայի մեջ:

Պատրաստի պոնչիկները դնում ենք անձեռոցիկի վրա, սպասում ենք, որ սառչի և ավելացնում ենք շաքարի փոշի:

Բարի ախորժակ: