X Factor-ի 7-րդ գալա համերգի ժամանակ մասնակիցներից բացի՝ ելույթ ունեցան նաեւ արդեն ճանաչում վայելող երգիչ-երգչուհիներ:

 

Իրենց զուգերգով հանդիսատեսին հուզեցին Նիկ Էգիբյանն ու Սուսաննա Պետրոսյանը: Նրանք կատարեցին «Հայրենիք» երգը՝ այն նվիրելով դահլիճում ներկա հատուկ հյուրերին՝ զինվորներին եւ քառօրյա պատերազմի մասնակից հերոսներին: