Աշխարհահռչակ դերասանուհի Բարբարա Սթրեյզանդը ևս միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի գովազդային արշավին, որի պրեմիերան նախատեսված է ապրիլի 21-ին: «Մենք բոլորս ներգաղթյալների զավակներ ենք: Ես Բարբարա Սթրեյզանդն եմ եւ ես կպահեմ խոստումը՝ երբեք չմոռանալ»,- Instagram-ում հրապարակած հոլովակում ասել է Սթրեյզանդը:

 

Ավելի վաղ արշավին միացել են հայազգի լեգենդար թենիսիստ Անդրե Աղասին, հայտնի երաժշիտ Էլթոն Ջոնը:

 

«Խոստումը» ֆիլմինկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:

 

Ֆիլմի դերակատարներից Մայքլը հաﬔստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացելԿոստանդնուպոլիս' ուսուﬓասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի ֆոտոլրագրող է, ով եկել էայդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարհաքաղաքական հարցեր, ևհարաբերությունների ﬔջ է տաղանդավոր Անայի հետ' Փարիզում սովորած հայ նկարչուհի: ԵրբՄայքլը հանդիպում է Անային, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կայծ էառաջացնում ու Անան դառնում է մրցակցության պատճառ երկու տղամարդկանց միջև: Երբթուրքերն Առաջին աշխարհամարտի ժամանակ ﬕանում են գերմանացիներին ու դաժանաբար ոչնչացնում Օսմանյան կայսրության սահմաններում ապրող փոքրամասնություններին, չնայածառկա կոնֆլիկտին' յուրաքանչյուրը պետք է ելք փնտրի փրկվելու համար: