Ապացուցված է, որ կանանց մեջքի ցավերի 73%-ի պատճառը այն հագուստն ու աքսեսուարներն են, որոնք նրանք կրում են: Ձեր զգեստապահարանի շատ իրեր այնքան անվնաս չեն, որքան թվում են:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում ամենօրյա 10 հագուստներ, որոնք իրականում մեծ վնաս են հասցնում ձեր առողջությանը:

Կիպ տաբատներ

Չափազանց տարածված և սիրված skinny ջինսերը չափազանց վնասակար են այն պատճառով, որ ձգում և սեղմում են ձեր ոտքերը: Դա կարող է հանգեցնել բազում խնդիրների՝ արյան վատ շրջանառություն, լայնացած երակներ և անգամ դանդաղեցված մարսողություն: Բացի այդ՝ մաշկային կողային նյարդի վրա հավելյալ ճնշումը առաջացնում է ցավ և թմրություն ազդրերի և կոնքերի հատվածում:

Բարձրակրունկներ

Օբերնի համալսարանում արված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կանայք 4 անգամ ավելի շատ են տառապում ոտքերի հետ կապված հիվանդություններից, քան տղամարդիկ: Հոդացավ, կոճի հյուսվածքների ձգում, օստեոարտրիտ, նյարդային հանգույցների վնասումներ, և սա դեռ մի փոքր մասն է: Եթե ունեք այս բոլոր խնդիրները, ապա դրանում հարկավոր է մեղադրել բարձրակրունկներին: Որքան ավելի բարձր և բարակ է կրունկը, այնքան ավելի վատ:

Ստրինգներ

Եթե դուք հաճախ եք կրում ներքնազգեստի այս տարատեսակը, ապա դուք պետք է իմանաք, որ դա կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների մարմնի ինտիմ հատվածներում՝ հեշտոցային վարակներ, հեմորոյ և սեռական հատվածներում մաշկի գրգռում:

Ծանր վզնոցներ և ականջօղեր

Վերջին հետազոտությունների համաձայն՝ ականջօղերի 20%-ը հանգեցնում է բակտերիալ ինֆեկցիաների: Մեծ և ծանր ականջօղեր կրելը վնասում է ականջների բլթակները և անգամ կարող է հանգեցնել նրան, որ կարիք լինի վիրահատական միջամտության: Նույնն էլ վերաբերում է ծանր վզնոցներին. դրանք կարող ենք հանգեցնել պարանոցի ցավերի, որի համար էլ բուժման կարիք լինի:

Փողկապներ

Միայն կանայք չէ, որ տառապում են իրենց հագուստի պատճառով: Քորնելի համալսարանի հետազոտությունների համաձայն՝ պարզվել է, որ տղամարդկանց 67%-ը գնում են վերնաշապիկներ, որոնց օձիքները փոքր չափսի են: Արդյունքում կիպ օձիքներն ու փողկապները վատթարացնում են արյան շրջանառությունը, առաջացնում են գլխացավեր, սահմանափակում պարանոցի շարժումները և մեծացնում են մկանային լարումը ուսերի և մեջքի հատվածում:

 
 
Реклама 15

Սխալ չափսի կրծկալ

Սխալ չափսի կրծկալը կարող է հանգեցնել բազում խնդիրների՝ մեջքի, ուսերի և ողնաշարի հատվածներում ցավեր:

«Մատով» կոշիկներ

Չնայած որ նմանատիպ կոշիկները շատ հարմար են լողափերում, այնուամենայնիվ, դրանք կարող են բավականին վտանգավոր լինել առողջության համար: Դրանք կարող են ոտքերի վրա քերծվածքներ առաջացնել, որոնցով բակտերիաները հեշտությամբ մուտք կգործեն ձեր օրգանիզմ:

Մարմինը շտկող ներքնազգեստ

Մարմինը շտկող ներքնազգեստն իր չափազանց ձիգ լինելու պատճառով կարող է հանգեցնել շնչառական դժվարությունների, մկանային ցավերի և արյան շրջանառության խնդիրների:

Չափազանց մեծ պայուսակներ

Բոլոր կանայք էլ սիրում են մեծ պայուսակներ, որոնցում կարելի է տեղավորել ամեն բան: Սակայն մեկ ուսի վրա չափից շատ մեծ ծանրություն կրելը հանգեցնում է մկանային ցավերի:

«Մատիտ» կիսաշրջազգեստներ

«Մատիտ» կիսաշրջազգեստները ձեր ոտքերն իրար շատ մոտ են բերում, և մեծ է հավասարակշռությունը կորցնելու և ընկնելու հավանականությունը: Դրանք կաշկանդում են ձեր շարժումները և կարող են հանգեցնել մկանային դեֆորմացիաների: