Տոկիոյի Հարաձյուկու թաղամասում բացվել է մի սրճարան, որի ներսում գոտիներ են առանձնացված քնելու համար, տեղեկացնում է Mashable-ը:
Հրատարակության տեղեկատվության համաձայն, հաստատությունը բացել են մինչեւ մարտի 26-ը՝ Nescafe-ի շենքի ներսում: Սրճարանում տեղադրել են տասը մահճակալ, որոնցից յուրաքանչյուրի գինը 9 հազար դոլար է:
Անկողինները սարքավորված են լուսավորությամբ, նաեւ ականջակալներով, որոնց շնորհիվ հաստատության հյուրերը կկարողանան ավելի արագ մտնել արագ քնի փուլ:
Ըստ հաստատության կանոնների, այցելուները կարող են հանգստանալ մինչեւ երկու ժամ եւ պարտավոր են մեկ կերակրատեսակ պատվիրել ճաշացանկից: Նաեւ յուրաքանչյուր ցանկացողի նախքան քնելը կտրամադրվի մեկ գավաթ Nescafe սուրճ՝ առանց կոֆեինի, եւ սովորական ըմպելիք՝ արթնանալուց հետո: