Ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի Սելենա Գոմեսը մասնակցել է Vogue հանդեսի համար կազմակերպված ֆոտոշարքին: Նկարահանումներից կադրերը Instagramm սոցցանցի էջում հրապարակել է նորաձեւության լուսանկարիչ Մերթ Աթլասը:

Գոմեսը նկարահանվել է բիկինիով, ինչպես նաեւ Coach մակնիշի հագուստով: Նա կհայտնվի Vogue-ի ապրիլյան համարի շապիկին:
Աթլասի օգտահաշվի թարմացումներին հետեւում է ավելի քան 938 հազար օգտատեր: Դերասանուհուն պատկերող կադրերը մինչեւ 47,3 հազար լայք են հավաքել: Հավելվածում Գոմեսի Էջին բաժանորդագրվել Է ավելի քան 113 մլն մարդ. նա Instagramm-ում առավել մեծ ժողովրդականություն վայելող հայտնին է:

Մարտին ավելի վաղ հայտնի է դարձել, որ Գոմեսը հեռախոսից ջնջել է ծառայության հավելվածը: Աղջիկն էջի ղեկավարումը փոխանցել է իր օգնականին: Երգչուհին նշել է, որ երազում Է ընդհանրապես դուրս գալ սոցցանցերից: