Լեգենդար երգչուհի Ուիթնի Հյուսթոնի նախկին ամուսինը դատապարտվել է ազատազրկման:

Լոս-Անջելեսի դատարանը կայացրել է վճիռ և 44 ամյա Բոբբի Բրաունին դատապարտել է 55 օր ազատազրկման և 4 տարի' պայմանական ժամկետով' ոչ սթափ վիճակում և առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար: Նա նաև դատապարտվել է ալկոհոլիզմի հարկադիր բուժման:

Առաջին անգամ Բոբբի Բրաունին նման պահվածքի համար դատել են 1996 թ-ին, իսկ 2012-ին նրան զրկեցին վարորդական իրավունքից: Նա մեքենայի ղեկին նստելուց առաջ մշտապես խմում է ալկոհոլ:

Երգիչը Ուիթնի Հյուսթոնի հետ ամուսնացավ 1992 թ-ին, 15 տարի անց' 2007-ին նրանք ամուսնալուծվեցին: