Մոդել և հեռուստահաղորդավարուհի Վիկտորյա Յակուբովսկու ինսթագրամի էջում երեկ պոռնոլուսանկարներ են հայտնվել նրա անձնական ինտիմ արխիվից: Վիկտորյան ինսթագրամում 184 հազար հետևորդ ունի: World Fashion Channel հեռուստաալիքի հաղորդավարուհու էջը այդ լուսանկարներով ողողվել է ընդամենը 20 րոպեի ընթացքում:
Լուսանկարներից մի քանիսում երևում է, որ մոդելը հղի է: Վիկտորյայի ծանոթները այդ լուսանկարների տակ նրա հետևորդներին հայտնել են, որ մոդելի հեռախոսը գողացել են: Յակուբովսկու ընկերուհին` հայտնի մոդել Վիկտորյա Բոնյան պաշտպանել է իր ընկերուհուն` նրա լուսանկարներից մեկի տակ թողնելով հետևյալ մեկնաբանությունը. «Ինչպես չեք ամաչում, ներխուժում եք մարդու անձնական կյանք և փորձում եք այդ կեղտոտ միջոցներով սևացնել նրան: Նրա կյանքը և հեղինակությունը ձեր այս ստոր արարքից հետո վերջնականապես կործանվեց:
Նշենք, որ այդ լուսանկարները ջնջված են մոդելի էջից:
Վիկորյա Յակուբովսկայան 2015 թվականին ճանաչվել է որպես Ռուսաստանի ամենաոճային հաղորդավարուհի: Այս գեղեցկուհին նկարահանվել է նաև Դիմա Բիլանի Wally տեսահոլովակում, ինչպես նաև մշտապես մասնակցում է ամենահայտնի մրցանակաբաշխություններին: Մի քանի ամիս առաջ նա առաջին անգամ մայրացել է:
Թարգմանությունը՝ Mediamall.am-ի