Հոլանդիայի « Մանկական ձայնը» նախագծի կույր լսումների փուլում հայազգի Աննան իր ելույթով հիացրել է մարզիչներին ու հանդիսատեսին' ստիպելով նրանց հոտնկայս ծափահարել իրեն: Աղջիկը կատարել է James Brown-ի «It’s A Man’s Man’s Man’s World» հայտնի երգը:

 

Նշենք, որ Աննայի ելույթի ժամանակ բոլոր մարզիչները շրջվել են, իսկ նրանցից մեկը ծնկաչոք խնդրել է աղջկան իր խմբում ընդգրկվել:

 

Հավելենք, որ մարզիչների շրջվելուց հետո Աննան կատարել է նաև Duffy-ի հայտնի «Mercy» երգը: