Ջոան Ռոուլինգի «Հարի Փոթերը և անիծյալ մանուկը» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացումը առաջադրվել է Լոուրենս Օլիվյեի անվան բրիտանական թատերական մրցանակի 11 անվանակարգերում: Մրցանակի պատմության մեջ դա բացարձակ ռեկորդ է, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Ներկայացման մեջ խոսքը գնում է ճակատի վրա սպի ունեցող մի կախարդի կյանքի մասին: Գործողությունները սկսում են «Հարի Փոթերը և Մահվան Շնորհները» գրքում ներկայացված իրադարձությունների ավարտից 19 տարի անց: Փոթերը արդեն մոտ 40 տարեկան է, ամուսնացած է, աշխատում է Մոգության նախարարությունում: Նրա տղային` Ալբուսին, դժվար է կրել ընտանեկան ժառանգության «ծանր բեռը»:

Ռոուլինգը գրեց այս պիեսը, որը հետագայում դարձավ նովել և հրատարակվեց առանձին գրքով, BAFTA մրցանակի դափնեկիր, սցենարիստ` Ջեկ Թորնիի և ռեժիսյոր` Ջոն Թիֆանիի հետ համահեղինակությամբ: Ներկայացումը բեմականացվել է լոնդոնյան Ուեսթ-Էնդի Palace Theatre-ում, իսկ տոմսերը առաջիկա մեկ տարվա համար արդեն վաճառված են: