Tert.am Life–ը շարունակում է ներկայացնել, թե ինչ կյանքով են ապրում Հայաստանից հեռացած հայտնիները։ Երգչուհի Անի Քրիստին տևական ժամանակ է՝ բնակվում է օվկիանոսից այն կողմ՝ Ամերիկայում։ Անին արդեն ստացել է Ամերիկայի  քաղաքացիություն։ Մեզ հետ զրույցում երգչուհին խոսել է առաջիկա անելիքներից, ԱՄՆ–ում հաստատվելու բարդությունների, մայրանալու և ոչ միայն այդ ամենի մասին։


 

-Անի, վերջերս որոշ ժամանակով եկել էիք Հայաստան։ Այդ ընթացքում ներկայացաք որպես հաղորդավարուհի։ Հիմա կրկին ԱՄՆ-ում եք։ Այժմ ինչո՞վ եք զբաղվում։


 

– Հայաստանից վերադառնալուց հետո ավելի ինտենսիվ զբաղված եմ իմ ապագա «Անի Քրիստի» վոկալ դպրոցը հիմնելու աշխատանքներով։ Փորձելու ենք պատրաստել այս դարին համապատասխան երգիչներ և երաժիշտներ։

 

 

Այժմ ուսումնասիրում ենք տարածքը։ Ինձ համար նպատակային է, որ այն լինի հայաշատ թաղամասում, որովհետև իմ աշակերտները, ուսանողներն ավելի շատ հայեր են լինելու։ Հետաքրքիր բաներ եմ մտածել սաների համար, որպեսզի հաճելի մթնոլորտ լինի։ Կարծում եմ՝ 2017–ին կլինի բացումը։

 

–Այդտեղ հիմնական աշխատանք ունե՞ք։

 

–Հիմնական աշխատանքս կդառնա իմ դպրոցը, որն  ինձ համար մեծ ճանապարհ կբացի՝ իմ 20 տարվա գիտելիքները փոխանցելու այն մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը։ Ինձ բազմիցս հարցրել են՝ անհատական դասեր տալի՞ս եմ, թե՝ ոչ։ Միշտ մերժել եմ, որովհետև հասկացել եմ, որ ժամանակը չէ, միգուցե տեղափոխվեմ Երևան, ինչու իզուր չարչարեմ երեխաներին։ Քանի որ ԱՄՆ–ում հաստատվեց իմ երկարատև մնալու գաղափարը, որոշեցի հիմնել իմ դպրոցը։

 

 

–Ի՞նչ միջոցներով եք հիմնելու Ձեր դպրոցը։


 

–Նմանատիպ ձեռնարկները չեն կարող լինել առանց հովանավորների։ Փառք Աստծո, ունեմ լավ ընկերներ, հովանավորներ, որոնք ինձ աջակցելու են, որպեսզի կայանա դպրոցի բացումը։

 

 

–Շատ երգիչներ ԱՄՆ-ում ավելի կայուն դարձան ֆինանսական տեսանկյունից։ Ձեզ մոտ նկատելի փոփոխություններ կա՞ն:


 

–Ամերիկայում մի օրենք կա, ասում են՝ չի կարելի հարցնել ո՛չ կրոնի, ո՛չ աշխատավարձի մասին։ Ես երբևէ նույնիսկ իմ կոլեգաներին չեմ հարցրել, թե ինչ հոնորարով են աշխատում, որովհետև ինձ համար դա շատ երկրորդական բան է։ Այն երգարվեստով, որով ես կցանկանայի, որ շատերը փայլեին, այստեղ ֆինանսական կայունության մասին խոսք լինել, անգամ, չի կարող, գոյատևելու մասին, ինչու չէ, կարող ենք խոսել։

 

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։