Մարտի 7-ին հայտնի ռեփեր Տիմատին Instagram-ի իր էջում Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի անձնական ինքնաթիռից լուսանկար էր հրապարակել և գրել․ «Երբ քեզ մարտի 8-ի նախօրյակին տանից վռնդել են, բայց քո ընկերը քեզ համար միշտ ազատ սենյակ ունի պահած»: Շուտով լուսանկարը հեռացվեց միկրոբլոգից, բայց մինչ այդ այն արդեն ուշադրություն էր գրավել:

 

  

 

Քաղաքագետ Աննա Վելլիկոկն այդ մասին թվիթերյան գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է․ «Երբ դու Կադիրովն ես և աշխատում ես ի ցույց չդնել քո սեփականությունը, բայց Տիմատին հրապարակում է քո անձնական ինքնաթիռի ներսի ինտերիերը»: