Բարսելոնայի գարեջրատներից մեկը որոշում է կայացրել նոր գարեջուրն անվանել ի պատիվ «Բարսելոնա»-ի լեգենդ Ռոնալդ Կումանի: Այն ստացել է «Golden Koeman» անվանումը:
Նման որոշման պատճառը կատալոնյան թիմի` եվրոպական չեմպիոնների գավաթի խաղարկությունում տարած հաղթանակի 25-ամյակն է:
1992թ.-ին իտալական «Սապդորիա»-ի դեմ հանդիպմանը հաղթական գոլը խփել է հենց Կումանը: