Քիմ Քարդաշյանն ազդարարել է Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցին օգնելու համար դրամահավաքի մեկնարկը: The Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղին ուղեկցել են հիվանդանոցի նախկին հիվանդներ 14-ամյա Գրեյս Ռոուզն ու 6-ամյա Սեյլոր Փիերսոնը:
36-ամյա հայուհին մեկնարկը տվել է՝ լուսանկարչական խցիկեների առջեւ հնչեցնելով փոքրիկ զանգը:
Ի դեպ՝ Քիմը հիվանդանոցի հիմնական դոնորներից է: Հաստատությունը չի կարող գործել առանց հայուհու ընտանիքի մշտական աջակցության:
«Մեր ընտանիքը հարգում է այս հիվանդանոցը՝ իր աշխատանքի եւ հիվանդ երեխաներին օգնություն ցուցաբերելու համար: Շատ հաճախ իմ մեծ ընտանիքի ներկայացուցիչները հիվանդանոց են այցելու առանց ֆոտոխցիկների ուղեկցության՝ փոքրիկ հիվանդներին հաճույք պատճառելու համար»,- նշել է հայուհին: