24 ամյա Լիլիթն առաջին հայացքից բավականին երջանիկ էր երևում։ Ամուսնացած էր, ուներ 3 տարեկան որդի, ամուսինն իրենով հմայված էր ու շատ էր սիրում։ Մինչդեռ Լիլիթի սրտում բազմաթիվ տխուր անկյուններ կան։ Նրա սկեսրայրը վաղուց էր մահացել, իսկ ամուսնու եղբայրը ամուսնացած էր և ապրում էր արտասահմանում։ Լիլիթն ապրում էր ամուսնու, սկեսրոջ և որդու հետ։ Ամեն բան կարծես թե լավ էր, օրն անցնում էր բնականոն հունով, բայց... մինչև Լիլիթի ամուսնու վերադարձը։ Դրանից հետո փոխվում էր բոլորի տրամադրությունը։ Բանն այն է, որ Լիլիթի սկեսուրը ահավոր խանդում էր որդու և հարսի լավ հարաբերությունները։ Ու դա ակնհայտ էր, ուզում էր, որպեսզի ինքը ընթրի որդու հետ, խոսի, հեռուստացույց դիտի, անգամ որոշի, թե հաջորդ օրը ինչ պետք է հագնի որդին և ինտիմ կյանքին էր երբեմն խառնվում։
Բայց դա անում էր այնքան տակտիկապես, որ որդին չնկատի։ Իսկ եթե Արմենը որևէ նվեր էր մատուցում Լիլիթին, որը լինում էր հաճախ, սկեսուրը կտրուկ տրամադրության անկում էր ունենում, ինչը ազդում էր տան մթնոլորտի վրա։ Դա չէր նկատում Լիլիթի ամուսինը ու ասում էր, որ ամեն բան Լիլիթի վառ երևեկայության արդյունքն է, որ իր մայրը սրբություն է ու չի կարող նման կերպ վարվել։ Ու այդ փաստից առավել վատ վիճակում էր հայտնվում Լիլիթը, ի՞նչ կարող էր անել: Բանը հասավ այնտեղ, որ Լիլիթը ուզում էր բաժանվել ամուսնուց, այդ կերպ ապրելն աստիճանաբար անհնար էր դառնում։ Սկեսրոջ պահվածքից նեղված Լիլիթը կիսվում էր ամուսնու հետ, որը դառնում էր կռվի պատճառ։ Իսկ Արմենը հայտնվել էր 2 քարի արանքում, չէր ցանկանում նույնիկսկ աշխատանքից հետո տուն վերադառնալ։
Ու որոշեց մոր հետ լուրջ խոսել, ասել, որ չխառնվի իրենց կյանքին, թողնի հանգիստ ապրել։ Որքան էլ զարմանալի էր Արմենի համար, բայց մայրը նրան ասաց, որ չի կարող, շատ է սիրում որդուն և նմանեցնում է իր ամուսնուն և այլն։ Ինչպես որ խոստացել էր մայրը, կրկին խանգարում էր երջանիկ զույգի խաղաղ ու բնականոն կյանքին։ Բայց այդպես երկար չտևեց։ 3 ամիս անց Արմենի մայրը ծանր հիվանդացավ է և մահացավ։ Իսկ Լիլիթն ու Արմենը շարունակեցին ապրել, նույնքան սիրով, ինչպես՝ նախքան ամուսնանալը։