Փետրվարյան ցուրտ առավոտը գուցե սովորական մի օր էր Նովոսիբիրսկի բանտի աշխաողների և ազատազրկվածների, բայց ոչ՝ Հարություն Սերյոժայի Ռոստոմյանի համար: Նրան փոխադրում էին Երևան, փոխադրում էին էտապով: Միջահասակ, ձիգ կազմվածքով տղամարդը ցավով նայում էր բանտի պատուհաններին, որոնց հետևից երևում էին իր նման մարդկանց դեմքերը:

…Բակ դուրս եկած Հարութիկին բարի ճանապարհ էին մաղթում նրա կալանավոր բախտակիցները: Թեև ինչ «բարի ճանապարհի» մասին խոսք կարող էր լինել, մի բանտից տեղափոխում էին մի ուրիշ բանտ: Ոմանք լաց էին լինում, թեև բանտում կամ գաղութում աշխատում են արցունքները զսպել: Տղամարդուն վայելչէ: Նովոսիբիրսկի երեկոյան թերթի աշխատակ­ցուհին զարմացած էր:

Հարութիկի հետ նույն բանտում միայն երկու հայ կար, ովքեր ժամանակին երբեք չէին ճանաչել նրան, թեև շատ էին լսել նրա մասին և նրա անունը տալով՝ շատ անգամ էին նեղ տեղերից դուրս եկել: Մնացած բանտարկյալները ռուսներ էին, վրացիներ, ուզբեկ: «Ինչո՞ւ են հուզվել այս մարդիկ,- բանտապետի տեղակալին հարցրեց ժուռնալիստուհին,- չէ՞ որ այս մարդը հայ է, իրենց ազգակից, առավել ևս բարեկամ չէ»: Պետլյարովը հարմար չգտավ երիտասարդ աղջկան այնպիսի մի պարզ ճշմարտություն բացատրել, որը կրիմինալ աշխարհին քիչ թե շատ ծանոթ մարդիկ գիտեն, գողական «եղբայրությունը» ազգ ու տարիք չի հարցնում:

Պարզապես հարգում է ոգով ուժեղներին, նրանց, ովքեր երբեք ոչ մեկին չեն «ծախում», թեև այդ որևէ մեկին «ծախելով» իրենք շատ ու շատ թեթև կանցկացնեն իրենց ազատազրկումը: Պետլյարովին միշտ էլ զարմացրել են կրիմինալի մասին գրող կանայք: «Իրենք իրենց գրին չենհավատում, ուր մնաց’ ընթերցողը հավատա»,- միշտ մտածել է կալանա­վայրերում քսանութ տարի աշխատած միլիցիայի մայորը… …- Նովոսիբիրսկ-Երևան երթուղու ուղևորներին խնդրում ենք անցնել թռիչքի: Օդանավակայանի փոքրիկ սրճարանի անկյունի սեղանին քաղաքա­ցիական հագուստով երեք տղամարդ էին նստած: Անծանոթ մարդը չէր կարող գլխի ընկնել, որ նրանցից մեկը բանտարկյալ է, իսկ մյուս երկուսը՝ ուղեկցորդ:

Տարիներ, տասնամյակներ շարունակ Խորհրդային Միության մի բանտից մյուսը կալանավորին տեղափոխում էին գնացքով, ձեռնա­շղթաներով: ժամանակները փոխվել էին: Արդեն ավելի հեշտ ու շահավետ էր ազատազրկվածին ինքնաթիռով տեղափոխելը: 1992-ին արդեն այդ­պես էր: Բայց ամեն դեպքում «էտապը» արվում էր զգույշ, խիստ հսկողութ­յան պայմաններում: Ինքնաթիռի ետևի նստարաններում ընկղմված երեք հայերը մինչև թռիչքի սկսվելը լուռ նստած էին: Եվ միայն երբ ինքնաթիռն անհրաժեշտ բարձրություն վերցրեց՝ հսկիչ սպաներից մեկն ասաց. – Հավանաբար այստեղ դժվար է եղել: Տնից-տեղից, հարազատներից հեռու, նույնիսկ թշնամիներից հեռու դժվար է ապրելը: Եթե անգամ բան­տում ես, ապա ավելի լավ է քո երկրի բանտում լինես: Մարդ հոգնում է անվերջ փախուստներից, անվերջ հեռացումներից:

Գալիս է մի պահ, երբ հոգնում ես ճակատագրից փախչելով: Հսկիչ սպան հավանաբար էությամբ փիլիսոփա էր: Սակայն նրա խոսքը օդում կախված մնաց: Հարութիկը լուռ նայում էր ինքնաթիռի պատուհա­նից: Նա խոսել չէր սիրում: Իսկ ինքնաթիռի պատուհանից միայն ամպեր էին երևում, որոնց նայելով՝ թվում էր, թե անիրական մի աշխարհում ես: Նրա համար շատ ավելի հեշտ կլիներ Աստծո առջև կանգնել, քան իջնել երկիր, ուր տխուր, ծանր հիշողություններն ավելի շատ են: Դժվար, դաժան մի կյանք է ապրել, որին շատ քչերը կարող էին դիմանալ: Հատկապես այս­տեղ Նովոսիբիրսկում. երիտասարդ տղամարդն իսկական գեհենի միջով անցավ: Հարությունը հատկապես չի մոռանա այն թաց ու ցուրտ մենախու­ցը, որտեղ անցկացրեց իր կյանքի մեկ տարի երկու ամիսը:

Երևանում մի բարեկամուհի ունի, հիսուն տարեկան մի կին, ով միայ­նակ է ապրում, սակայն նույնիսկ գիշերով տան դուռը չի կողպում: Վերե­լակ մտնել չի կարող: Փակ տարածությունից վախ ունի: Ընդհանրապես բոլոր մարդիկ ունեն այս զգացողությունը, ոմանք մեծ չափով, մյուսները՝ հազիվ նշմարելի: Ցանկացած մարդուն հարցրու «Չորս-հինգ օր կարո՞ղ ես մնալ Փակ սենյակում, երբ հեռախոսդ անջատված է, հեռուստացույց ու ռադիո չունես, երբ ոչ մեկը այցելության չի գալիս »: Ոչ ոք չի կարող: Եթե անգամ ասեն, որ կարելի է դիմանալ, ապա հազիվ թե ճշմարիտ լի­նեն: մարդը հենց նրանով է մարդ, որ հարաբերությունների, շփումների է ձգտում: Եթե չլինեն այդ շփումները, հանդիպումները’ մարդ կարող է խե­լագարվել: Իսկ ինքն ինչպե՞ս չխելագարվեց…

Ցուրտ ու խոնավ չորս պատ, ցեմենտապատ հատակ, ոչ մի պատու­հան, փայտե տախտակամած (նար), որն անկողին կոչելը մեծ շռայլութ­յուն կլիներ: Դու պիտի այստեղ մնաս անորոշ ժամանակով: Երկու օրը մեկ անգամ բացվում է երկաթե դռան փոքրիկ պատուհանիկը, ներս են հրվում մի բաժակ ջուր, սև հացի կտոր և մի աման ջրալի ապուր, որը գրեթե նույն ջուրն է եռացրած, կարտոֆիլի Լւ կաղամբի երկու-երեք փոքր կտորտան­քով: Եվ անգամ չես տեսնում այս ամենը մատուցողի դեմքը: Այդ մարդը չի խոսում, քո ոչ մի հարցին, ոչ մի խնդրանքին չի պատասխանում, անէ մեկն է: Ու երբ ուտում ես այս ամենը, խմում ջուրը, սպասքը դնում պատուհանի- կի գոգին, նույն անէ մարմինը տանում է ամեն ինչ: Երկու օրը մեկ անգամ: Ոչինչ, բացարձակապես ոչինչ չես անում, պարզապես գոյատևում ես: Եվ այս ամենը նրա համար, որովհետև հայտարարել են, որ բանտում կազմա­կերպված բունտի ոգեշնչողը դու ես եղել: Հարությունը երկար ժամանակ կհիշի այդ կիսաքաղց, սովահար օրե­րը, երբ բացի սննդի պակասությունից’ քեզ փորձում էր ստրկացնել նաև ցուր­տը, հեռավոր հյուսիս­ների ցուրտը: Եթե հա­մարձակվես քնել’ կա­րող ես նաև սառչել, հատկապես ձմռան ամիսներին: Իսկ Նո- վոսիբիրսկում ե՞րբ ցուրտ չի: Հիշում է, սարսափելի սոված էր, երբ հերթական անգամ սնունդը մատուցեցին:

Դաժան ցուրտ էր: Ինքը քայլում էր նեղ խցում՝ փոքր-ինչ տա­քանալու սին հույսով, երբ «ճաշը» մատուցեցին: Փորձեց ուտել կանգնած վիճակում: Բայց ձեռքը կպավ ալյումինե ամանին և մեջի եղածը թափվեց: Հարությունը, գրեթե խելագարված, նայում էր սալահատակին թափված կարտոֆիլի ու կաղամբի կտորներին և ոչինչ անել չէր կարող: Հաջորդ «ճաշը» լինելու էր միայն երկու օր անց… Պատժախուց՝ карцер… Ով տեսել է այս դաժան պատիժը, ով անգամ ծանոթ է դրան թեկուզ գրքերի կամ ֆիլմերի օգնությամբ՝ չի կարող ողջ մարմնով չդողալ: Մի քանի շաբաթով, մի քանի ամսով պատժախցում եղած հազվադեպ մարդկանց եմ հանդիպել, ովքեր պատմել են այդ մա­սին: Եվ ի՞նչ պատմեն, ի՞նչ հիշեն… Անպատուհան մի փակ տարածք, որի առաստաղին գիշեր-ցերեկ ճաղապատված էլեկտրալամպն է վառվում, հազվադեպ բացվող-փակվող պատուհանիկը երկաթե դռան վրա, այդ տախտակամածը… Եվ ուրիշ ոչինչ, բացարձակապես’ ոչինչ: ժամանակի ու տարածության զգացողությունն ես կորցնում, խոսելու, որևէ բան ասե­լու ցանկությունը: Միայն հզոր կամք պետք է ունենաս, որ մարդուց չփոխ­վես գազանի:

Պատժախուց ընկնելու վտանգը սպառնում է ամեն մեկին, ովչի ենթարկվում կալանավայրում տիրող ֆիզիկական ու հոգեբանական դաժան ճնշումներին: Իսկ այդպիսի դաժան մթնոլորտ Նովոսիբիրսկի բան­տում տիրում էր 1990 թվականից սկսած: Այն գագաթնակետին հասավ հենց տարեսկզբիս: …Առավոտյան ստուգման անվանականչի ժամանակ բոլորն իմացան, թե ինչ է կատարվել գիշերը: Բանտի բակի պաղ սալահատակի վրա հուն­վարյան ցուրտ օրով շարված բանտարկյալները միմյանց փոխանցեցին, որ իր խցում կախված են գտել Պիտերցի Անդրեյին:

Նա թեև «օրենքով գող» չէր, սակայն բանտի հեղինակություններից էր, և նրա խոսքը հաշվի էին առնում ոչ միայն բանտարկյալները, այլև պատժավայրի ղեկավարներն ու աշխատողները: Նրա խոսքը հարգվում էր նաև այն պատճառով, որովհետև թիկունքին կանգնած էր Հարութիկը: Անդրեյը, ինչպես հատուկ է կրմինալ աշխարհի հզորներին, չէր ստորագրում ոչ մի փաստաթղթի տակ, մասնակ­ցում էր այն բոլոր խռովություններին և անհնազանդություններին, որոնք բռնկվում էին անորակ սննդի, անհարկի խստացումների պատճառով: Թեև առաջին անգամ էր անազատության մեջ, սակայն շատ ու շատ կրկնահան­ցագործներից առավել խստորեն էր հետևում գողական աշխարհի չգրված օրենքներին, որոնք շատ ավելի կարևոր էին, քան գրված օրենքները: 36-ամյա Անդրեյը կյանքի դժվար ճանապարհ էր անցել:

Վաղ հասակում զրկվել էր մորից, և նրա խնամքով զբաղվել էին տատն ու պապը՝ հոր ծնողները: Հայրն անվերջ աշխատանքի մեջ էր, հաճախ մեկնում էր գործու­ղումների: Իսկ երեխան ծնողական ամենօրյա խնամքի կարիք ուներ: Սայ­թաքելու, ճիշտ ճանապարհից շեղվելու հազար ու մի հնարավորություն կար, հազար ու մի գայթակղություն: Ու այդպիսի գայթակղություններն էլ Անղրեյին մղեցին արկածախնդրության: 1980-ական թվականների կեսերին Սանկտ Պետերբուրգի (որն այդ ժա­մանակ դեռևս Լենինգրադ էր կոչվում) փողոցներում խանութների ցուցա­նակներ փոխվեցին, արևմտյան «քաղաքակրթության» հետևորդ հիմնարկություններ բացվեցին, որոնք արդեն օֆիսներ էին կոչվում:

Հայրենի քաղաքի նույնիսկ ետնաբակերին լավ ծանոթ Անդրեյի համար պարզապես գայթակղիչ էին քլաբները՝ շուրջօրյա ու գիշերային: Խորհրդային մտածողության պարզունակ «Ծանոթությունների ծա­ռայությունները», երեկոյան բարերն ու ռեստորանները վերափոխվեցին քլաբների (club), որոնք այլ բան չէին, քան անառակության որջեր: Դրանց առջև արդեն ավելի ու ավելի շատ արտասահմանյան մակնիշների շքեղ մեքենաներ էին կանգնում, հարուստ հագնված տղամարդիկ և հրապու­րիչ հանվող կանայք էին մտնում քլսւբներ:

Այդ ժամանակ 25-26 տարեկան Անդրեյը սարսափելի մի հեղեղի մեջ էր հայտնվել, ինչպես իր հասակակիցներից շատերը: ճարտարագիտական ինստիտուտի դիպլոմն արժեք չուներ: Անդրեյի սերունդը նոր իրականության դեմ հայտնվեց անպատրաստ: Նոր արժեքների ժամանակն էր եկել: ճարտարագիտական ինստիտուտի շրջանավարտը փորձեց իր տեղը գտնել նոր իրականության մեջ: Իր ըն­կերների հետ փոքրիկ մի խանութ բացեց, որտեղ տեսաֆիլմեր էին վա­ճառում: Սակայն այդ բիզնեսը «վառվեց»:

Համաշխարհային արվեստի և կինոյի տեսաֆիլմերն այլևս ոչ մեկին չէին հետաքրքրում: Հիվանդ մարմ­նի մեջ ծվարած հիվանդ հոգին սուր զգացողությունների էր կարոտ: Շատ արագ անցավ նաև մերկ աղջիկների մարմնախազերը պատկերող տեսա­ֆիլմերի պահանջարկը: «Կենդանի ապրանքը» շատ ավելի հեշտությամբ կարող էիր ձեռք բերել: Իսկ դրա համար փող էր պետք, շատ փող: Անդրեյի և նրա ընկերների բացած չենջը’ արտասահմանյան արժույ­թի փոխանակման կետը, նույնպես մեծ եկամուտներ չէր ապահովում: Փո­ղեր, շատ մեծ փողեր էին պետք: Բանկերից մեկի կողոպուտի առաջարկը Անդրեյն ու ընկերները երկար քննեցին: Ռիսկը, իհարկե, մեծ էր, սակայն ստանալիքը, սպասված շահը նույնպես մեծ էր… Ինչպե՞ս եղավ, ի՞նչ եղավ, բայց զինված հարձակման ժամանակ զոհվեց բանկի պահակային ծառայության աշխատակիցը: Անդ- րեյը լավ էր հիշում, նրան գնդակահարեց Վասյան’ Վասիլի Կոսոլապովը, ով արդեն մականուն ուներ՛՛ Պիտերցի Վասյա: Սակայն նրանք բռնվեցին: Ու Վասյան պահակային ծառայության աշխատակցի սպանությունը բար­դեց Անդրեյի վրա: Անդրեյը հասկացավ, որ այսպիսի «ընկերների», «բարե­կամների» հետ այլևս չարժե ճանապարհ գնալ: Բայց, ավադ, ուշ էր… Երկու հանցակիցներին էլ «գործուղեցին» Նովոսիբիրսկ՝ ուժեղացված ռեժիմի կալանավայր:

 

Վասկան խոստացավ «տիրություն անել» Անդրեյին: Վերջինս ոչինչ չասաց, սակայն ամեն կերպ խույս էր տալիս Վասկայի հետ շփվելուց: Այստեղ՝ Նովոսիբիրսկի կալանավայրում, նա ծանոթացավ Հարություն Ռոստոմյանի հետ, որին բոլորը Հարութիկ էին կոչում: Անդրեյն անմիջա­պես հասկացավ, որ Հարութիկն ամենահարգված «գողն» է բոլորի համար: Առավոտյան զբոսանքի ժամանակ Անդրեյը զրուցեց Հարութիկի հետ, և կարճ ժամանակ անց այդ ծանոթությունը վերածվեց մտերմության:

Չկա­յացած ճարտարագետը քչախոս, համարյա միշտ լռակյաց այս մարդու մեջ իր ավագ եղբորն էր տեսնում, իր հորը, պապին, այսինքն այն մարդ­կանց, ովքեր պետք է կանգնած լինեին իր մեջքին: Սակայն նա այդ զգացո­ղությունը երկար ժամանակ չուներ: Հիմա նա՝ Անդրեյը, այդպիսի հզոր ձեռք էր զգում: Հարութիկը երբեք չէր գոռում, բարձրաձայն չէր խոսում, չէր մեղադրում իրեն: Համատեղ կեցության երկու տարվա ընթացքում Անդրե­յը հասկացավ, որ արտաքին որևէ նշանով չառանձնացող, միջահասակից նույնիսկ ցածր, բարակիրան այս տղամարդու մեջ հզոր ոգի կա: Անդրեյը գտել էր իր փրկության խարիսխը: Հարութիկի հետ առանձին զբոսնելու առիթներ շատ ունեցավ:

Նա իր մասին քիչ էր պատմում: Բայց Անդրեյն իմացավ, որ Հարութիկը դժվար մի ճանապարհ է անցել Խորհրդային Միության բանտերով ու կալանավայրե­րով: Դեռևս անչափահաս՝ բանտի դառնությունն է խմել, բանտի լեղին: Եվ այդ ժամանակներից նա դարձավ խորհրդային միլիցիայի «աչքի լույսը»:

Չէ, ինքը՝ Հարութիկը, իրեն սուրբ չի համարում, բայց երբ քեզ ամեն առի­թով քարշ են տալիս միլիցիայի բաժանմունք, փորձում տեղեկություններ ստանալքեզ հետ որևէ կապ չունեցող հանցագործության մասին, իսկ երբ չեն կարողանում վրադ որևէ «գործ կարել»’ դիմում են աներևակայելի շանտաժի, ապա կյանքդ հարամվում է, և ակամա չարությամբ ես լցվում ամեն տեսակի միլիցիայի ու միլիցիոների, դատախազության ու քննիչի, դատարանի ու դատավորի նկատմամբ:

Պարզվում է, որ Հւսրութիկին նստեցրել են նաև… գրպանում ռումբ ունենալու Իամար: Պատկերացրեք՜ հարավային տապ քաղաքում’ Երևանում, փողոցում օրը ցերեկով ձերբա­կալում են ամառային թեթև շորերով.անցնող մարդուն, որի գրպանում… «ռումբ է հայտնաբերվում»: Ո՞ւր էր տանում այդ ռումբը, ո՞ւմ համար, ին­չի՞ համար: Պարզապես մեծ երևակայություն էր պետք ունենալ’ մարդուն այդպիսի մեղադրանք ներկայացնելու համար: Իսկ այդպիսի երևակայութ­յան տեր մարդիկ գտնվել են: Ինչպե՞ս ապացուցես անմեղությունդ, երբ նրանք քեզ գրանցել են իրենց «Կարմիր գրքում»: …Գրեթե երկու տարի Անդրեյը Հարութիկի կողքից չէր հեռանում: Գուցե բացառություն էին այն ժամանակները, երբ ինքը կամ ավելի հաճախ Հարութիկը գտնվում էին պատժախցում՝ карцер-ում: Ամեն դեպքում Հարութի- կը պարզապես փրկում էր Անդրեյին… Եվ ահա այս տղան, որն իր մեջ ուժ էր գտել ոտքի կանգնելու, ով ցան­կանում էր իր կյանքն սկսել մաքուր էջից, կախվել է:

 

Նա փոքրոգի չէր, որ այդպիսի քայլի դիմեր: Հւսրութիկը չէր հավատում ինքնասպանության վարկածին: Ո՞վ է սպանել… Պարզվեց, որ երկու օր առաջ Անդրեյի հետ մոտ կես ժամ առանձին խոսել է Պիտերցի Վասյան, նա, ում մեղքով էլ հենց Անդրեյը հայտնվել էր Նովոսիբիրսկի այս դաժան կալանավայրում: Խոսել էին հենց Հարութիկի մասին: – Ես մի որոշ բան լսեցի նրանց զրույցից, Հարութիկ,- ասաց Գոլուբեց Իվանը՝ մերձմոսկովյան Պլյանշակ փոքրիկ քաղաքում մարդասպանութ­յամբ ուղեկցված զինված հարձակման համար դատապարտված երես­նամյա տղամարդը,- Վասկան խոսում էր քո մասին, Անդրեյին համոզում էր, որ նա պետերին հայտնի, թե երկու շաբաթ առաջ սկսված խռովության կազմակերպիչն ու նախաձեռնողը դու ես եղել: Անդրեյը չէր համաձայնում սուտ մատնություն անել:

Ես գիտեմ, Հարութիկ, հաստատ գիտեմ, հենց նա էլ՝ Վասկան է կախել Անդրեյին, որպեսզի քո վրա գործ սարքեն: Իվան Գոլուբեցի խոսքերն արդարացան: Հենց նույն օրը, երբ խցում հայտնաբերվեց Անդրեյի դիակը, Հարութիկին տարան մենախուց: Նրան մեղադրանք առաջադրվեց Նովոսիբիրսկի կալանավայրում խռովություն նախապատրաստելու, ապա նաև Անդրեյին սպանելու համար:

Սա լուրջ մեղադրանք էր, որի ապացուցման դեպքում Հարութիկի պատժաժամկե­տը կարող էր շատ ավելանալ, գուցե հասներ ցմահ բանտարկության: Երկու ամիս շարունակ քննիչները փորձում էին այս «գործը կարել» Հարութիկի հագով: Բայց դա նրանց չհաջողվեց: Իսկ Հարութիկին մենախցից, այնուամենայնիվ, չհանեցին: Որոշ ժամանակ անց նոր քննիչներ եկան, նոր հարցաքննություններ սկսվեցին: Եթե մի կերպ հնարավոր էր խռովության գործը կպցնել, ապա Անդրեյի սպանության համար Հարութիկին մեղադրե­լու ոչ մի փաստ, ոչ մի լուրջ վկայություն չգտնվեց:

Չէր էլ կարող գտնվել: Ամեն դեպքում Պիտերցի Վասյան վաղաժամկետ ազատվեց, գնաց, իսկ Հարութիկը մնաց պատժավայրում: Բայց կրիմինալ աշխարհում ոչ մի մատ­նություն, առավել ևս կեղծ մատնություն անպատիժ չի մնում… Օդանավը սահում էր ամպերի վրայով:

 

Հարութիկն ասես անեզրութ­յան մեջ լիներ: ժամանակից ու տարածությունից դուրս: Այսպիսի զգացո­ղություն ունեցել էր Նովոսիբիրսկի խիստ ռեժիմի բանտի պատժախցում նստած ժամանակ, նաև’ Տաբուլգայի քրեակատարողական հաստատութ­յունում’ գաղութում: Բայց եթե Տաբուլգայում գոնե մեկ-երկու պահ լուսա­վոր են եղել իր համար, ապա Նովոսիբիրսկի կալանավայրը ոչ մի լուսա­վոր հուշ չթողեց…

…Տաբուլգայում՝ այդ հեռավոր, ցուրտ հյուսիսում ռադիոյի ձայնն իրա­կան աշխարհի հետ կապող միակ բանն էր Հարութիկի համար: Եվ դա այն պատճառով, որ ռադիոյով մեկ անգամ հնչել էր իր հայրենակցի’ Ռուբեն Մաթևոսյանի ձայնը: Տանը’ Հայաստանում, նա գուցե հարյուր, հազար անգամ լսել էր Ռուբեն Մաթևոսյանի երգերը, բայց այստեղ՝ Տաբուլգայում հայկական ժողովրդական երգը շատ ավելին է, քան սոսկ երգը: Դա հարության, վերապրելու կանչ էր:

Հատված Սերգեյ Գալոյանի՝ «Երևանի գաղտնիքները» գրքից