Ուկրաինայի մայրաքաղաքում կայանալիք «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթին մասնակցության ավելի քան 11 հազար տոմս է վաճառվել երեք օրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացրել է «Եվրատեսիլ» մրցույթի տոմսերի վաճառքով զբաղվող պաշտոնական ծառայությունը' «Concert.ua»-ն:

 

«Այսօրվա դրությամբ մշակվում են պատվիրակությունների, մասնակից-երկրների դեսպանատների, մրցույթի գործընկերների, հովանավորների դիմումները եւ քվոտաները' տոմսերի ձեռքբերման հետ կապված»,-նշված է հայտարարության մեջ:

 

Ընդհանուր առմամբ, թողարկվել է 70 հազար տոմս: Ավելի վաղ «Concert.ua»-ի ներկայացուցիչը ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում նշել է, որ ամենաէժան տոմսերը արժեն 8 եվրո, ամենաթանկարժեքները' 500 եվրո:

 

«Սև շուկայում» տոմսերի գինը 3-5 անգամ ավելի թանկ է:

 

«Եվրատեսիլ» երգի մրցույթի կիսաեզրափակիչները կանցկացվեն մայիսի 9-ին եւ 11-ին, եզրափակիչը' մայիսի 13-ին:

 

«Եվրատեսիլ» երգի մրցույթում 2016 թվականին հաղթել է Ուկրաինան ներկայացնող հայազգի երգչուհի Ջամալան: