Անհատական մոտեցումներով դպրոց, Ավստրալիա
Բացի վառ ու գեղեցիկ դիզայնը, այս դպրոցը որդեգրել է ուսուցմնա հատուկ քաղաքականություն: Այստեղ յուրաքանչյուր աշակերտ ունի ուսուցման իր պլանը, որը համաձայնեցվում է նրա, ուսուցիչների և ծնողների կողմից: Երեխաները նաև իրավունք ունեն տարատեսակ առաջարկություններ անել կրթական համակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Եվս մեկ դրական կողմ. այս դպրոցում դասերն անցկացվում են փոքրիկ խմբերով:
Իրական աշխարհի դպրոց, Ռոդ կղզի, ԱՄՆ
Հենց ամենասկզբից աշակերտները սովորում են այն, ինչը նրանց իսկապես դուր է գալիս: Մասնագիտական ճիշտ կողմնորոշում ստանալու համար աշակերտներին մենթորներ են հատկացվում, որոնք աշխատում են այն ոլորտներում, որոնք հետաքրքրում են աշակերտներին: Սա նշանակում է, որ երեխաները սովորում են միմիայն այն, ինչը նրանց մասնագիտությանը հետագայում իսկապես պետք է գալու: ԱՄՆ-ում կրթական այս ծրագրով են առաջնորդվում շուրջ 55 դպրոցներ:
Դպրոց, որը գրասենյակի է նման, Օհիո, ԱՄՆ
Այս դպրոցը դասասենյակներ չունի: Հիմնական սենյակը գրասենյակի տեսք ունի, որը բաղկացած է 300 խցիկներից (աշակերտների թվով): Յուրաքանչյուր աշակերտ իր անձնական համակարգիչն ունի, որը օգնում է առաջնորդվել ուսումնական անհատական պլանով: Աշակերտները իրենք իրենց են ամեն ինչ սովոում և միայն հարցերի դեպքում են մոտենում ուսուցիչներին: Դպրոցը գործում է 3—12-րդ դասարանների աշակերտների համար:
Դպրոց, որտեղ աշակերտները «վտանգավոր» բաներ են սովորում, Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա
Այս հետաքրքիր դպրոցում երեխաներին թույլատրում են այնպիսի բաներ, որոնք ծնողները արգելում են տանը՝ կեղտոտվել, կրակի հետ խաղալ, մասնատել կենցաղային տեխնիկան: Այս մարտավարությունն օգնում է երեխաներին գործնական գիտելիքները զարգացնել:
Ամենապայծառ տարրական դպրոցը, Սթոքհոլմ, Շվեդիա
Փոխարեն ավանդական գրադարանների, այս յուրօրինակ դպրոցն ունի տարբեր գործառույթների համար օգտագործվող «ուսումնական միջանցքներ», որտեղ մեդիա ներկայացումներ է հարկավոր անել: Կան նաև անհատական ուսուցման համար նախատեսված տարածքներ: Բացի այդ, ողջ դպրոցում Wi-Fi կա: Միջանցքները հարմարեցված են մոդերն ստանդարտներին, որը խթանում է երեխաների՝ սովորելու ցանկության մեծացմանը:
Դպրոց առանց առարկաների, Տորոնտո, Կանադա
Այս դպրոցում ուսուցիչները աշակերտներին կարող են միայն օգտակար խորհուրդներ տալ, բայց ոչ ստիպել ինչ-որ բան: Չկան տնային առաջադրանքներ կամ խիստ դասացուցակներ: Կախված իրենց տարիքից՝ աշակերտները հաճախում են միայն այն դասերին, որոնցով հետաքրքրված են: Նրանք նաև ազատ են որոշել՝ ինչպես անցկացնել իրենց դպրոցական օրը:
«Ամենականաչ» դպրոցն աշխարհում, Ֆրանսիա
Այս դպրոցի յուրաքանչյուր քառ. մետրը կարծես առանձին մարգագետին լինի: Կառույցի տանիքըամբողջովին պատված է կանաչով: Փոշոտ դասասենյակներում սովորելը վնասակար է երեխաների առողջության համար, այդ իսկ պատճառով նրանց ինչքան հնարավոր է շատ մաքուր օդ է հարկավոր: Տաք եղանակներին դասերը բացօթյա են անցկացվում, հենց մարգագետինների վրա:
Դպրոց, որտեղ չկա ճնշում և սթրես, Էսպու, Ֆինլանդիա
Դասերի ընթացքում աշակերտները կարող են նստել որետեղ որ ցանկանում են և անգամ խոսել ընկերների հետ: Եթե հոգնած են՝ կարող են պառկել հարմարավետ բազմոցներին: Դասասենյակներում դրական և հանգիստ մթնոլորտ է տիրում: Դպրոցն ունի գրադարան, մարզասրահ, դահլիճ և երիտասարդական ակումբ: