Ամերիկացի սիրված R'n'B, ռեփ և փոփ կատարող, երաժիշտ Ֆարել Ուիլյամսը միանգամից եռյակի հայր է դարձել: Ֆարելի կինը՝ Հելեն Լասիչանը, եռյակին լույս աշխարհ է բերել հունվարի սկզբին, բայց այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ:
Երեխաներն ու մայրն այժմ իրենց շատ լավ են զգում:
Նշենք նաև, որ Ֆարել Ուիլյամսն ու Լասիչանը մինչ եռյակի ծնվելն ունեին մեկ որդի: