Լոս-Անջելեսում 2017թ. փետրվարի 26-ին կկայանա Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար»-ի 89-րդ մրցանակաբաշխության արարողությունը: Արդեն հայտնի են այն ֆիլմերը, դերասանների ու դերասանուհների, ինչպես նաև ռեժիսորների անունները, ովքեր կպայքարեն լավագույնի կոչմանն արժանանալու համար:

 

«Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրված են

 

Քեյսի Աֆլեքը («Մանչեսթերը ծովի մոտ»), Էնդրյու Գարֆիլդը («Լռություն»), Ռայան Գոսլինգը («Լա Լա Լենդ»), Վիգգո Մորտենսենը («Կապիտան Ֆանտաստիկ»), Դենզել Վաշինգթոնը «Ցանկապատերը»:

 

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում առաջադրված թեկնածուներն են

 

Դենի Վիլնյովը («Ժամանում»), Մել Գիբսոնը («Խղճի մտոք»), Դեմյեն Շազելը («Լա Լա Լենդ»), Քեննեթ Լոներգանը («Մանչեսթերը ծովի ափին»), Բարրի Ջենիքը («Լուսնի լույս»):

 

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրվել են

 

«Լա Լա Լենդ» (ռեժիսոր Դեմյեն Շազել), «Լռություն» (ռեժիսոր Մարտին Սկորսեզե), «Առյուծ» (ռեժիսոր Հարվի Վեյնշտեյն), «Լուսնի լույս» (ռեժիսոր Բարի Ջենիքս), «Ժամանում» (ռեժիսոր Դենի Վիլնյով), «Մանչեսթերը ծովի ափին» (ռեժիսոր Քեննեթ Լոներգան), «Ցանկապատերը» (ռեժիսոր Դենզել Վաշինգթոն), «Խղճի մտոք» (ռեժիսոր Մել Գիբսոն), «Թաքնված կերպարներ» (ռեժիսոր Թեոդոր Մելֆի), «Ամեն գնով» (ռեժիսոր Դեւիդ Մաքենզի) ֆիլմերը:

 

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրվել են հետևյալ թեկնածուները.

 

Իզաբել Յուփեր («Նա»), Ռութ Նեգա («Սիրել»), Նատալի Պորտման («Ջեքի»), Էմմա Սթոուն («Լա Լա Լենդ»), Մերիլ Սթրիփ («Ֆլորենս Ֆոսթեր Ջենքինս»):