Մարդու առողջության համար բավարար է սպորտով զբաղվել շաբաթական նույնիսկ մեկ օր, օրինակ՝ հանգստյան օրերին: Այս մասին են փաստում բրիտանացի գիտնականները՝ միաժամանակ նշելով, որ այդ դեպքում անհրաժեշտ է պահպանել որոշակի նորմեր: Մասնավորապես՝ անհրաժեշտ է 150 րոպե չափավոր կամ 75 րոպե ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածություն:
Գիտնականները նման եզրահանգման են եկել լայնածավալ հետազոտությունների արդյունքում: Հետազոտություններն անց են կացվել 1994-2012 թվականներին, և դրանց մասնակցել են 63.5 հազար մարդ: Արդյունքում պարզվել է, որ շաբաթական գոնե մեկ անգամ անհրաժեշտ ծանրաբեռնվածությամբ սպորտով զբաղվողները 40 տոկոսով ավելի քիչ էին մահանում սրտանոթային հիվանդություններից, քան ընդհանրապես սպորտով չզբաղվողները: